ԱԵՖ

ԱԵՖ կամ ադենոզինեռֆոսֆատը նուկլեոտիդ է և խաղում է շատ կարևոր դեր օրգանիզմում էներգիայի և նյութերի փոխանակության համար: Առաջին հերթին այս միացությունը հայտնի է որպես էներգիայի ունիվերսալ աղբյուր կենդանի բջիջներում ընթացող բոլոր բիոքիմիական պրոցեսների համար: ԱԵՖ-ը հայտնաբերել է Կառլ Լոմանը 1929 թվականին, իսկ 1941 թվականին Ֆրից Լիպմանը ապացուցեց, որ ԱԵՖ-ը հանդիսանում է բջջում էներգիայի հիմանական փոխադրողը: Քիմիապես ադենոզինեռֆոսֆատը իրենից ներկայացնում է ադենոզինի եռֆոսֆատային եթեր, իր հերթին ադնոզինը հանդիսանում է ադենինի և ռիբոզի ածանցյալ: ԱԵՖ-ը դասվում է այսպես կոչված մակրոերգիկ միացություններին, այսնիքն քիմիական միացություններ, որոնք պարունակում են կապեր, որոնց հիդրոլիզից առաջնանում է զգալի քանակով էներգիա: ԱԵՖ-ի մակրերգիկ կապերի հիդրոլիզը, որի ընթացքում պոկվում է մեկ կամ երկու ֆոսֆորական թթու, բերում է 40-ից 60 կՋ/մոլ էներգիայի արտազատման: ԱԵՖ-ը բջիջներում առաջանում է գլյուկոզի օքսիդազման հետևանքով: 1 մոլեկուլ գլյուկոզի լիրվ օքսիդացման (Կռեբսի ցիկլ) ժամանակ առաձանում է 36 մոլոկեկուլ ԱԵՖ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին