Ադրենալին

Երբ Օ.Լևին ապացուցեց (1921), որ սրտի սիմպաթիկ նյարդի գրգռումից հետո այդ տեղում ազատվում է սրտի գործունեությունն արագացնող նյութ, սկսվեց այդ նյութի քիմիական կառուցվածքի և բաշխման ոաումնասիրությունը։ Պրպտումների արդյունքում ենթադրվել է սիմպաթիկ սինապսներում երկու տեսակի միջնորդանյութերի՝ նորադրենալինի և ադրենալինի գոյության մասին։ Նորադրենալինն ադրենալինից տարբերվում է կողմնային շղթայում մեթիլային ռադիկալի բացակայությամբ։ Այստեղից էլ նրա գերմաներից վերցված Nitrogen one radical - NOR կրճատ անվանումը։ Նորադրենալինը հանդիսանում է սրտի, լյարդի, փայծաղի անոթների հետհանգուցային սիմպաթիկ վերջույթների միջնորդանյութ։ Դրա պարունակությունը սիմպաթիկ նյարդավորման շրջաններում կատեխոլամինների ընդհանուր քանակի մոտ 10 տոկոսն է կազմում։ Նրանով հատկապես հարուստ են խրոմաֆինային հյուսվածք պարունակող օրգանները։

Մակերիկամների ուղեղային շերտում, որի բջիջները համանման են հետհանգուցային սիմպաթիկ նեյրոնին, նորադրենալինի պարունակությունը կազմում է մոտ 20 %, մնացածը բաժին է ընկնում ադրենալինին։ Այս երկուսի հետ մեկտեղ հյուսվածքներում գոյություն ունի նաև երրորդ բնական կատեխոլամինը՝ դոֆամինը։ Կապված կենդանու տեսակի ու հասակի հետ, ադրենալինի, նորադրենալինի ու դոֆամինի հարաբերությունը տատանվում է։ Սիմպաթիկ սինապսներ ձևավորվում են ոչ միայն սիմպաթիկ նյարդերի բազմաթիվ ծայրային ճյուղավորումների շրջանում, ինչպես մյուս բոլոր նյարդաթելերում, այլև նյարդավորվող հյուսվածքների շրջանում, սիմպաթիկ թելերի ծայրամասային հատվածների բազմաթիվ լայնացումների (կարիկոզների) թաղանթին հարակից։ Լայնացումները նույնպես պարունակում են միջնորդանյութերով, սակայն փոքր խտությամբ քան ծայրաճյուղերում, լցված սինապսային բշտիկներ։ Հետհանգուցային սիմպաթիկ նեյրոնների գրգռումից առաջացող ազդեցությունները վերարտադրող նյութերը ստացել են սիմպաթանպաստիչ անվանումը։ Ընդհակառակը, այն նյութերը, որոնք կանխարգելում են այդ ազդեցությունները, կոչվում են սիմպաթբահակազդիչներ։ 

Նորադրենալինը կամ ադրենալինը, ընկնելով հետսինապսային թաղանթի վրա, փոխներգործվում են նրա հատուկ քիմիական բաղադրիչների` ադրենաընկալիչների հետ։ Ադրենաընկալիչների հետ կարող է փոխներգործել ոչ միայն միջնորդանյութը, այլև նման բնույթի դեղորայքային նյութերը, որոնք կոչվում են ադրենանպաստիչներ, ինչպես նաև դիհիդրոէրգոտամինի, դիհիդրոէրգոտոքսինի, պրոպրանոլոլի բնույթի նյութերը, որոնք շրջափակում են ադրենաընկալիչներին։ Երկու ճշգրիտ դեղաբանական չափանիշների հիման վրա առանձնացվել են ալֆա– և բետաադրենաընկալիչներ, որոնք պարզ ձևով անվանվում են ալֆա և բետա ընկալիչներ։ Այդ չափանիշները հետևյալներն են. 1) կատեխոլամինների (սովորաբար ադրենալին, նորադրենալին, ինչպես նաև իզոպրոտերենոլ ալֆա– և բետաադրեներգիկական էֆեկտների վերարտադրման դեպքում) նույն կամ էկվիմոլյար չափաբաժինների ազդեցության հարաբերական արդյունավետությունը և 2) սիմպաթամեկուսիչ նյութերի արդյունավետությունն այդ երկու էֆեկտների անջատման դեպքում։ էֆեկտը համարվում է ալֆաադրեներգիկ. եթե այն բավարարում է հետևյալ չափանիշներին.

  • Եթե այդ էֆեկտի վերարտադրման գործում կատեխոլամինների ազդեցությունը մարում է հետևյալ հերթականությամբ՝ նորադրենալինադրենալին - իզոպրոտերենոլ      (ՆԱ > Ա > Ի),
  • Եթե այդ ազդեցությունն ընտրողաբար շրջափակվում է ալֆաադրենաբլոկատորների ցածր խտություններով։

    Բետա-ադրեներգիկական էֆեկտը դեղաբանական տեսակետից բնորոշվում է հետևյալ առանձնահատկություններով.

  • Իզոպրոտերենոլի, ադրենալինի և նորադրենալինի էկվիմոլյար չափաբաժինների արդյունավետությունը պակասում է հետևյալ կարգով` Ի > Ա > ՆԱ։ Այսպիսով,      սինապսային կատեխոլամին իզոպրոտերենոլը դրսևորում է առավել արտահայտված բետա-ադրեներգիկ էֆեկտ, քան բնական կատեխոլամիեները։
  • Այն շրջափակվում է իզոպրոտերենոլի ածանցյալ դիքլորոիզոպրոտանոլի բնույթի յուրահատուկ բետա-ադրենաբլոկատորներով։


Կատեխոլամինների նկատմամբ ռեակցիա ցուցաբերող ընդերային օրգանների մեծ մասում գոյություն ունեն նշված ադրենաբլոկատորների երկու տեսակն էլ, որոնց գրգռման ազդեցությունները, որպես, կանոն հակառակ են իրար։ Օրինակ, կմախքային մկանների զարկերակների հարթ մկանում գոյություն ունեն և ալֆա– և բետա-ադրենաընկալիչներ։ Ալֆա-ադրենոընկալիչների դրդումը հանգեցնում է զարկերակիկների նեղացման, իսկ բետա-ադրենոընկալիչների դրդումը լայնացման։ Աղիքում նույնպես կա երկու տեսակի ադրենոընկալիչներ, սակայն և մեկի, և մյուսի դրդումն առաջացնում է հարթ մկանի ակտիվության արգելակում։ Այլ ընդերային օրգաններում առկա է ադրենաընկալիչների միայն մեկ տեսակ։ Սրտում և բրոնխներում բացակայում են ալֆա-ադրենաընկալիչները, և այստեղ նորադրենալինն ու ադրենալինը Որդում են միայն բետա-ադրենաընկալիչներին, որը հանգեցնում է սրտի կծկումների ուժեղացման և բրոնխների լայնացման։

Նկատի ունենալով, որ նորադրենալինն առաջացնում է սրտամկանի բետա–ադրենաընկալիչների առավել ուժեղ դրդում և անոթների, բրոնխների ու շնչափողի հարթ մկանների բետա-ադրենաընկալիչների թույլ ռեակցիա, առաջինները կոչվում են բետա-1 ադրենաընկալիչներ, երկրորդները բետա-2-ադրենաընկալիչներ: Սրտամկանի բետա-1-ադրենաընկալիչների խթանումն ապահովում է նրա հիմնական ֆիզիոլոգիական հատկությունների (ինքնավարության, դրդունակության, հաղորդականության, կծկողականության) ակտիվացումը։
Կմախքային մկանների զարկերակների հարթ մկաններում, պսակաձև զարկերակներում, բրոնխներում, արգանդում, միզապարկում տեղադրված բետա-2-ադրենաընկալիչների խթանումն առաջացնում է արգելակող ազդեցություն, որը դրսևորվում է հարթ մկանների թուլացումով։ Չնայած այն բանին, որ այդ դեպքում առաջանում է հետսինապսային թաղանթի գերբևեռացում, այնուամենայնիվ ԱՀՍՊ չի հայտնաբերվում, որը կապված է գերբևեռացման գործընթացի դանդաղ ընթացքի ու ծայրաստիճանի ցածր տատանասահմանի հետ։ Բետա-ադրեեաընկալիչների խթանումը հանգեցնում է երկրորդային միջնորդային համակարգի, այսինքն ցիկլիկ 3',5'-ադենոզինմոնոֆոսֆատազի (ԱԵՖ-ից ադենիլատցիկլազացԱՄՖ-ի) գործունեության առաջացման։

Թիրոզին ամինաթթվից նորադրենալինի սինթեզումն ընթանում է երեք ֆերմենտների` թիրոզինհիդրոքսիլազի, ԴՕՖԱ– դեկարբոքսիլազի և դոֆամինբետահիդրոքսիլազի օգնությամբ։ Այն ընթանում է հետհանգուցային նեյրոնի բոլոր հատվածներում, այսինքն դրա մարմնում, աքսոնում, լայնացումներում և ծայրաճյուղերի սինապսային վերջույթներում։ Սակայն նեյրոնի մարմնից աքսոպլազմայի հոսքով մուտք է զործում նորադրենալինի մոտավորապես 1 տոկոսը, իսկ միջնորդանյութի հիմնական բաժինը սինթեզվում Է աքսոնի ծայրամասային հատվածում և պահեստավորվում սինապսային բշտիկների հատիկներում։ Հատիկներում նորադրենալինը գտնվում Է երկու պուլով (պահեստավորման ձևերով), այսինքն կայուն կամ պահեստավորված (85-90 տոկոս) և անկայուն, այսինքն սինապսային ճեղքում դրդման հաղորդման համար պատրաստ վիճակում։ Անկայուն ֆոնդի նորադրենալինն անհրաժեշտության դեպքում դանդաղորեն լրացվում Է կայուն պուլից։ Նորադրենալինի պահեստի լրացումը, բացի սինթեզից, տեղի Է ունենում նաև սինապսային ճեղքից նախասինապսային թաղանթի կողմից միջնորդանյութի բռնազավթումով (սինապսային ճեղքում արտազատված քանակի մինչ 50 տոկոսի չափով), որից հետո բռնազավթված միջնորդանյութի մի մասը մտնում Է բշտերի մեջ, իսկ մնացածը քայքայվում Է մոնամինոօքսիդազի (ՄԱՕ) ֆերմենտով։ Միջնորդանյութի ազատումը դեպի սինապսային ճեղք ընթանում Է չափաբաժիններով (քվանտներով), դրդիչ ազդակի ազդեցությամբ և, այդ դեպքում, քվանտների քանակը համամասն Է ազդակների հաճախության հետ։ Ազատման գործընթացն ընթանում Է Էկզոցիտոզի օգնությամբ և Са-ից կախյալ է։

Նորադրենալինի ազատումը դեպի սինապսային ճեղք կարգավորվում է մի քանի հատուկ մեխանիզմներով.

Դեպի սինապսային ճեղք արտազատվող միջնորդանյութի ճակատագիրը կախված է 4 գործընթացներից.

Նորադրենալինը, թափանցելով դեպի հետսինապսային թաղանթ, կապվում է նրա վրա գտնվող ալֆա-1 և բետա-ադրենաընկալիչների հետ, ստեղծելով միջնորդանյութ-ընկալչական համալիր։ Միջնորդանյութի կողմից ալֆա-1-ադրենաընկալիչների ակտիվացումը հանգեցնում է ապաբևեռացման և ավելի թեք, ցածր տատանասահմանով ու երկարատև ԴՀՍՊ-ի առաջացման, քան նյարդային բջջի ԴՀՍՊ-ն ու կմախքային մկանի ծայրային թիթեղի պոտենցիալն (ԾԹՊ) է։ Ալֆա-ադրենաընկալիչների խթանումը բջջի թաղանթում առաջացնում է նաև նյութափոխանակության տեղաշարժ, հատուկ մոլեկուլների ձևավորումով, որոնք կոչվում են միջնորդանյութային ազդեցության երկրորդային միջնորդներ։ Ալֆա-ադրենաընկալիչների խթանման երկրորդային միջնորդներ են ինոզիտոլ-3-ֆոսֆատն ու իոնացված կալցիումը։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին