Գլխուղեղն ախտահարվում է մինչև խոսքի կենտրոնների զարգանալը` ներարգանդային շրջանից մինչև 3 տարեկան հասակը։ Երեխայի խոսքը չի զարգանում ընդհանրապես կամ կանգ է առնում։ Արդեն ձևավորված խոսքի կենտրոնների ախտահարման դեպքում կլինիկական պատկերը ոչնչով չի տարբերվում աֆազիայից (մանկական աֆազիա)։ Ալալիան լինում է շարժողական, զգայական և խառը։ Ախտաբանական փոփոխությունների տեղակայումը նույնն է, ինչ որ աֆազիայի համապատասխան տեսակների դեպքում։
Սկզբնաղբյուրը՝ Նեյրոֆարմակոլոգիա
Հ.Մ. Մանվելյան
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին