Հակամարմինների ավիդայնություն (լատ. ավիդուս` ագահ)։ Տարբեր ծագում ունեցող հակամարմինների համապատասխան մակրոմոլեկուլային հակածինների (անտիգենների) հետ կապվելու ընդունակությունը։ Հակամարմինների ավիդայնությունը բնութագրվում է առաջացած հակածին-հակամարմին համալիրի կայունությամբ։