Երբ փորձի պայմաններում ուղեղի մեջ մտցրած էլեկտրոդների միջոցով կենդանին ինքը խթանում, գրգռում է իր ուղեղը` սեղմելով էլեկտրական հոսանքի կոճակը: Տեղի ունի միայն այն դեպքում, երբ տվյալ ուղեղամասի գրգռումը առաջ է բերում նրա համար դուրեկան զգացում (օրինակ` սեռային բավականություն): Առաջին անգամ նկարագրվել է Օլդսի և Միլների կողմից առնետների վրա 1954 թվականին: