Առաջին անգամ նկարագրվել են Ֆ. Տուորտի կողմից (1915)։ Բնութադրվում են քիմիական և կառուցվածքային զգալի բազմազանությամբ։ Կազմված են գլխիկից և ելուստից։ Գլխիկը կազմված է սպիտակուցային թաղանթից և դրա ներսում ամփոփված ԴնԹ-ից կամ ՌՆԹ-ից։ Ելուստում գտնվում է պատյանով ծածկված դատարկ ձողր։ Կպչելով տիրոջ (բակտերիայի) բջջին,  բակտերիոֆագերի ելուստի պատյանը կծկվում է, մերկացնելով ձողը, այն ծակում է բջջապատը և նուկլեինաթթուն սրսկում բջջի մեջ։

Ծակելու պրոցեսը կատարվում է հատուկ ֆերմենտի մասնակ ությամբ։ Բակտերիոֆագեր նուկլեինաթթուն թափանցելով բակտերիայի բջջի մեջ սկսում է կառավարել բջջային մեխանիզմները և ծրագրավորում ֆագային նյութի սինթեզը։ Գոյություն ունեն բակտերիոֆագերներ որոնք բազմանում են միայն "արական" կամ միայն ((իգական)) բակտերիաների բջիջներում։ Բակտերիոֆագեր հայտնաբերվել են բոլոր բակտերիաների համար։ Բակտերիաները, մուտացիաների շնորհիվ, որոշակի դիմացկունություն են ձեռք բերել բակտերիոֆագերի նկատմամբ։ Բակտերիոֆագերի կենսաբաության հետ աղոտությունը հնարավոր է դարձրել հասկանալ գենի նուրբ կաոուցվածքը, մուտացիաների մոլեկուլային մեխանիզմը, գենետիկական կոդի վերծանումը և այլն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին