Հալոբակտերիաներին պատկանող հալոֆիլ (աղասեր) բակտերիաների թաղանթային սպիտակուց։ Ինչպես աչքի ցանցաթազանթի տեսողական գունանյութը (պիգմենտը), բակտերիոռոդոպսինը  ևս պարունակում է ռետինալ, բայց այլ տարածական կառուցվածքով (կոնֆիգուրացիայով)։  Բակտերիոռոդոպսինը գտնվում է բջիջներում (այսպես կոչված ծիրանեգույն մեմբրաններում). կատարում է պրոտոնային պոմպի դեր ` արեգակնային լուսային էներգիան վերափոխելով հալոբակտերիայի կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիայի։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին