Բիլիռուբինը կարևորագույն լեղագունակ է: Նրա առաջացումը սկսվում է ցանցաէնդոթելային համակարգում հեմոգլոբինի քայքայման ու նրանից հեմի անջատման ժամանակ: Հեմի պրոտոպորֆիրինային օղը կորցնում է երկաթը և վերածվում է բիլիվերդինի, որի վերականգնման դեպքում առաջանում է բիլիռուբինա-սպիտակուցային կոմպլեքս: Հեպատոցիտները գունակը խլում են, միացնում գլյուկուրոնաթթվի հետ և արտազատում դեպի լեղային մազանոթները: Լեղու հետ բիլիռուբինն անցնում է աղիքներ, որտեղ նրա մի մասը հեռանում է կղանքի հետ ստերկոբիլինի ձևով: Նորմայում բիլիռուբինը հանդիպում է լուծված վիճակում լեղու մեջ և ոչ մեծ քանակով արյան պլազմայում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին