Գլխուղեղ

Ողնաշարավորների կենտրոնական նյարդային համակարգի առջևի հատվածը, գտնվում է գանգի մեջ. օրգանիզմի կենսական բոլոր ֆունկցիաների կարգավորիչն է և դրա բարձրագույն նյարդային գործունեության նյութական սուբստրատը: Կազմված է 5 հիմական բաժիններից` ուղեղի մեծ կիսագնդերից, միջանկյալ ուղեղից, միջին, հետին ուղեղից (ներառում է վարոլյան կամուրջը և ուղեղիկը) և երկարավուն ուղեղից: