Կալորիա

Կենսաբանական պրոցեսներում օրգանիզմի հյուսվածքների, բջիջների կողմից առաջացած կամ կլանված ջերմության քանակի միավոր։ Արտահայտվում է փոքր կամ մեծ կալորիաներով։ Մեկ փոքր կալորիան ջերմության այն քանակն է, որով կարելի է 1 գ ջուրը տաքացնել 1 աստիճան (ավելի ճիշտ՝ 14,5°-ից մինչև 15,5°)։ 1 կա¬լորիան համապատասխանում է 4,1868 Ջոուլի: