Քիմիական սինապս

Ինչպես բոլոր քիմիական, այնպես էլ նյարդամկանային սինապսին, բնորոշ են հետնյալ հատկությունները.

1) Գրգռի միակողմանի հաղորում. Բացատրվում է հետսինապսային թաղանթի էլեկտրադրդունակ անցուղիների
բացակայությամբ և սինապսային լայն ճեղքի առկայությամբ։
2) Սինապսային   ուշացում.   Այն կազմում է 0,2-0,5մվրկ, այսինքն նկատվում է գրգռի հաղորղման դանդաղեցում, որի հիմքում ընկած է քիմիական պրոցեսների փոքր շարժունությունը։
3) Ռիթմի փոխակերպում. Սինապսի լաբիլությունը 100 ազղակ/վրկ է, իսկ շարժանյարդաթելինը `500 ազղակ/վրկ, հետևաբար, եթե նույնիսկ նյարդաթելը հաղորդի 500 գրզիռ, սինապսով կանցնի միայն 100 գրգիո։
4) Սինապսային հեշտացում. Սինապսով յուրաքանչյուր հաջորդ գրգիռ ավելի հեշտ է հաղորդվում, քան նախորդը, քանի որ նախորդ գրգիռը թողնում է իր հետքային ազդեցությունը թե՛ նախասինապսային և թե հետսինապսային թաղանթների մակարդակով` հեշտացնելով իրեն հաջորդող գրգռի հաղորդումը։
5) Սինապսի դյուրհոգնելիություն. Սինապսը երկարատև և հաճախակի գրգռելիս հաղորդականությունը ընկճվում է, որը բացատրվում է միջնորդանյութի պաշարների սպառմամբ  նրա ընկալիչների զգայնության անկմամբ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին