Քիմիական ախտատահարված օջախի բուժ-մարտավարությունը

|Քիմիական ախտահարված օջածի բուժ-մարտավարությունըՔիմիական զենք
Քիմիական  զենքը հանդիսանում է զանգվածային ոչնչացման զենք:
Քիմիական զենք են կոչվում քիմիական մարտական թունավոր նյութերը՝ նրանց տեղա-փոխման և օգտագործման միջոցների հետ միասին: 

Այդ միջոցներն են՝

- ավիացիոն միջոցները (քիմիական ավիառումբերը և ավիասարքերը)
- հրազենային միջոցները (քիմիական արկերը, ականները և ռեակտիվ սարքերը)
- հրթիռային միջոցները (քիմիական հրթիռները)
- վերգետնյա միջոցները (քիմիական նռնակները)

Քիմիական նյութերի դասակարգումը

I. Թունաբանական (կլինիկական), ըստ որի բոլոր հայտնի մարտական թունավոր նյութերը բաժանվում են 6 խմբի՝ 

1. նյարդակաթվածային ազդեցության (ֆոսֆորօրգանական նյութեր (ՖՕՆ) - զարին, զոման, Vx-գազեր և բինար ՖՕՆ)
2. մաշկառեզորբտիվ  – իպրիտ, ազոտային իպրիտ, լյուիզիտ
3. ընդհանուր թունավոր ազդեցության – կապտաթթու, քլորցիան
4. հեղձուցիչ – ֆոսգեն, դիֆոսգեն, քլոր
5. հոգեմետ ազդեցության -  BZ, LSD
6. Գրգռիչ ազդեցություն – CS, CR, ադամսիտ

ա) նյարդակաթվածային ազդեցության ԹՆ-ը Իրենցից ներկայացնում են բարձր տոքսի-կություն ունեցող Թն-ր:Ֆոսֆոր պարունակող Թն-ր՝ Զարին, Զոման, V-գազեր:

Զարինը - անգույն թափանցիկ հեղուկ է թույլ մրգային հոտով, խտությունը 1,09գ/սմ3, եռման աստիճանը 158օC, սառեցման ջերմաստիճանը -56օC, ջրում համեմատաբար լավ է լուծվում:

Զոմանը - անգույն հեղուկ է կամֆորայի թույլ հոտով, խտությունը 1,01գ/սմ3, եռման ջերմաստիճանը 200օC,  սառեցման ջերմաստիճանը -80օC, ջրում վատ է լուծվում:

Vx-գազեր - անգույն հեղուկ է, առանց հոտի, խտությունը 1,07գ/սմ3, եռման ջերմաստիճանը 300օC, սառեցման ջերմաստիճանը -50օC:

Բոլոր ֆոսֆորօրգանական նյութերը լավ լուծվում են օրգանական լուծիչներում և ճար-պերում, հեշտ թափանցում են չվնասված մաշկով:

Ազդում են հեղուկ-կաթիլային,աէրոզոլային և գազային վիճակում:

Թունավորման առաջին նշաններն են՝ միոզ, թքարտադրություն, հետկրծոսկրային ցավեր, դժվարացած շնչառություն (բրոնխոսպազմ), հետագայում փսխում, կծկումներ, և շնչառու-թյան կաթված:

բ) Ընդհանուր թունավոր ազդեցության ԹՆ-ր - արագ ազդող ԹՆ-ի խումբ: Կապտաթթու, քլորցիան, ածխածնի օքսիդ,):

Կապտաթթու (HCN) - անգույն հեղուկ է, դառը նշի հոտով, եռման ջերմաստիճանը 26օC, սառեցման ջերմաստիճանը -14 օC, խտությունը 0,7գ/սմ 3, ջրում և օրգանական լուծիչներում լավ լուծվում է:

Քլորցիան - անգույն, ցնդող հեղուկ է, եռման ջերմաստիճանը 13.4 օC, սառեցման ջերմաստիճանը -6 օC, խտությունը 1,2գ/սմ 3, ջրում վատ է լուծվում, օրգանական լուծիչներում՝ լավ:

Թունավորման առաջին նշանները - դառը նշի հոտ, բերանում մետաղական համ, թուլություն, գլխապտույտ, քերծման զգացում քթում և հետկրծոսկրային շրջանում: Հետագայում սրտխառնոց, անհանգստություն, լեզվի ծայրի անզգայացում, հևոց, բրադիկարդիա, ցնցումներ:

գ)  Հեղձուցիչ ազդեցութթյան ԹՆ-ր - ֆոսգեն, դիֆոսգեն:

Ֆոսգեն - անգույն հեղուկ է, նեխած հարդի կամ նեխած խնձորի հոտով, եռման ջերմաստի-ճանը 8,2 օC, սառեցման ջերմաստիճանը - 118 օC, խտությունը 1,42գ/սմ 3: Սովորական պայմաններում գազ է, 3,5 անգամ օդից ծանր:

Դիֆոսգեն - անգույն յուղային հեղուկ է, նույն հոտով, եռման ջերմաստիճանը 128 օC, սառեցման ջերմաստիճանը - 57 օC, խտությունը 1,6գ/սմ 3, 7անգամ օդից ծանր:

Թունավորման առաջին նշաններն են- նեխած հարդի հոտ, բերանում տհաճ քաղցր համ, կոկորդում այրոց, հազ, հետագայում, թաքնված շրջանից հետո, զարգանում է թոքերի այտուց:

դ) Մաշկառեզորբտիվ  ազդեցության ԹՆ-ր - իպրիտ, ազոտային իպրիտ, լյուիզիտ:

Իպրիտ - անգույն հեղուկ է թույլ սխտորի կամ մանանեխի հոտով, , եռման ջերմաստիճանը 217 օC, սառեցման ջերմաստիճանը -14.4 օC, խտությունը 1.28գ/սմ 3  ջրում վատ է լուծվում, օրգանական լուծիչներւոմ՝ լավ:

Լյուիզիտ – մուգ գույնի հեղուկ է խորդենու հոտով, եռման ջերմաստիճանը 190 օC, , խտու-թյունը 1.83 գ/սմ 3 , գոլորշիանում է արագ, ջրում վատ է լուծվում, օրգանական լուծիչներում՝ լավ:

Այս ԹՆ-երը օրգանիզմի վրա թողնում են տեղային և ռեզորբտիվ ազդեցություն: Տեղային ազդեցությունը կայանում է հյուսվածքների նեկրոտիկ բորբոքման զարգացմամբ ԹՆ-ի օրգանիզմ ներթափանցման տեղում: Ռեզորբտիվ ազդեցությունը, որն առաջանում է ինչպես ԹՆ-ի ներծծմամբ մաշկի միջոցով, այնպես էլ բորբոքման արգասիքների ազդեցությամբ և նյարդառեֆլեկտոր շեղումներով, արտահայտվում է բարդ ախտանշաններով (օրգանիզմի բոլոր ֆունկցիաների ծանրության տարբեր աստիճանի խանգարմամբ:

Իպրիտի կաթիլները մաշկի վրա ընկնելու դեպքում նշանները առաջանում են 4-6 ժամ հետո, իպրիտի գոլորշիների ներշնչումից հետո կոկորդում առաջանում է չորություն, ցավոտ հազ, հետո խրպոտություն և ձայնի կորուստ, բրոնխների և թոքերի բորբոքում:

դ) փսիխոտոմինետիկ ազդեցության ԹՆ - Այս խումբը կենտրոնական նյարդային համա-կարգում քիմիական խախտման հաշվին բերում է ժամանակավոր փսիխոզների առա-ջացմանը: Այս խմբին են պատկանում LSD (դիէթիլամիդ լիզերգինային թթու), BZ: Անգույն բյուրեղային նյութեր են, ջրում վատ են լուծվում, օգտագործվում են աէրոզոլային վիճակում: Օրգանիզմ 0,5 - 3  -ի ներթափանցման դեպքում խախտվում է վեստիբուլյար ապարատի ֆունկցիան (շարժումների խանգարումներ), լսողությունը և տեսողությունը խախտվում են, սկսվում է փսխում: Հետագա 8 ժամում առաջանում է խոսակցական ֆունկցիայի խանգարում, որից հետո սկսվում է հալուցինացիաների և գրգռվածության շրջան, փսիխոզ:

ե) Գրգռիչ ազդեցության ԹՆ-ր (CS, CR): Գրգռում է վերին շնչուղիների լորձաթաղանթի (ստերնիտներ) և աչքերի (լակրիմատորներ) զգայուն նյարդային վերջավորությունները:

Ստերնիտներ:

Ադամսիտը - բյուրեղային նյութ է, բաց դեղնավուն գույնի, առանց հոտի: Օգտագործվում է ծխի ձևով: Օրգանիզմ թափանցելու դեպքում առաջացնում է քիթըմպանի ուժեղ գրգռվածություն, կրծքում ցավեր,Քիմիական ախտահարված օջախի բուժ-մարտավարությունը փսխում:

Լակրիմատորներ: 

Քլորացետոֆենոնը – սպիտակ գույնով բյուրեղային նյութ է, թխ-կենու հոտով, ջրում չի լուծվում, լուծվում է դիքլորէթանում, քլորոֆորմում: Կարող է օգտա-գործվել չոր վիճակում նռնակներում և լուծույթների տեսքով, մեխանիկական փոշեցրիչի միջոցով: Առաջացնում է ուժեղ արցունքաբերություն: Բավականին էֆեկտիվությամբ են օժտված կոմբինացված գրգռիչ ազդեցություն ունեցող CS և CR տեսակի ԹՆ-ը, որոնք նույնպես բյուրեղային նյութեր են: 

Մարտավարական դասակարգումը
Վերը նշված դասակարգումները ԹՆ-ի կիրառումից հետո, ստեղծված իրավիճակի գնահատման համար, մարտավարական պահանջներին  չեն բավարարում£ Իրավիճակի ավելի ճիշտ գնահատման և ճիշտ որոշում ընդունելու համար պետք է հաշվի առնել երեք առանձնահատկություն՝  ԹՆ-ի ազդեցության բնույթը, ախտահարիչ ազդեցության երկարատևությունը և ախտահարիչ ազդեցությունը£ 

Ըստ ազդեցության բնույթի տարբերում են՝

1. մահացու ԹՆ, որոնք բերում են հակառակորդի ոչնչացմանը (զարին,զոման, Vx գազեր, ֆոսգեն, կապտաթթու, քլորցիան,ազոտային իպրիտ, իպրիտ):
2. ժամանակավորապես շարքից դուրս բերող ԹՆ (գրգռիչ ԹՆ, փսխոտոմիմետիկներ)£ 

Ըստ ախտահարող ազդեցության զարգացման   պետք է տարբերել արագ ազդող ԹՆ (առանց գաղտնի շրջանի) և դանդաղ ազդող ԹՆ 

1. Արագ ազդող ԹՆ-ը   մի քանի րոպեի ընթացքում բերում են մարտունակության  լրիվ կորուստի կամ մահվան (զարին, կապտաթթու)£ 

2. Դանդաղ ազդող ԹՆ (գաղտնի շրջանով)   բերում են մարտունակության լրիվ կորուստի մեկից մինչև մի քանի ժամ տևող գաղտնի շրջանից հետո£ Դրանք հակառակորդին կամ ոչնչացնում են, կամ ժամանակավորապես շարքից դուրս բերում (ֆոսգեն, իպրիտ)

Ախտահարող ազդեցության երկարատևությունից  ելնելով տարբերում են՝

1. Կարճատև ազդող անկայուն (ցնդող)  Անկայուն ԹՆ-ի ախտահարիչ ազդեցությունը տևում է րոպեներ (կապտաթթու)
2. Երկարատև ազդող կայուն ԹՆ-  Կայուն ԹՆ ազդեցությունը կախված բնակլիմայական պայմաններից կարող է տևել մի քանի ժամից մի քանի շաբաթ (իպրիտ, գազեր, Vx- գազեր)

II. Մարտական դասակարգում: Այս դասակարգմամբ քիմիական նյութերը խմբավոր-վում են, ելնելով օգտագործման նպատակից և եղանակից, ըստ որի բաժանվում են 3 խմբի:

Դրանք են՝

1. Կայուն:
2. Անկայուն: 
3. Կարծր բյուրեղային նյութեր

1. Կայուն թունավոր նյութերը հեղուկներն են՝ եռման բարձր կետով (1400-ից բարձր), գոլորշիանում են դանդաղ և առաջացնում են տարածքի տևական վարակում: Տարածքի և առարկաների վարակման համար օգտագործվում են հեղուկ կաթիլային ձևով, իսկ մթնոլորտի վարակման համար՝ աէրոզոլային վիճակում: Նրանք նաև դանդաղ են քայքայվում ջրում: Այս խմբին են պատկանում ՖՕՆ և մաշկային  նյութերը:

2. Անկայուն քիմիական ԹՆ – ցածր եռման կետ ունեցող հեղուկներ են, արագ գոլոր-շիանում են և վարակում են տարածքը: Նրանց ազդեցությունը կարճատև է (ամռանը 1-2ժ): Օգտագործվում են մթնոլորտի վարակման նպատակով: Այս խմբի ներկայացուցիչներն են՝ հեղձուցիչ և ընդհանուր թունավորող նյութերը:

3. Կարծր բյուրեղային ԹՆ – օգտագործվում են աէրոզոլների (թունավոր ծիփ) ձևով՝ մթնոլորտի վարակման համար: Այս խմբին են պատկանում՝ հոգեմետ և գրգռիչները:

IV. Ըստ արտադրության մակարդակի ԹՆ-ը  բաժանվում են հետևյալ խմբերի.

1) Տաբելային ԹՆ-ր - արտադրվում են մեծ քանակությամբ: Այս ԹՆ-ին են պատկանում Vx, զարին, զոման, իպրիտ, BZ, CS, CR:
2) Ռեզերվային ԹՆ-ր – ներկա պայմաններում չեն արտադրվում, անհրաժեշտության դեպքում կարող են պատրաստվել բավականին քանակով քիմիական արդյունա-բերության կողմից: Այս ԹՆ-ին են պատկանում կապտաթթուն, ֆոսգենը, ազոտային իպրիտը, քլորացետոֆենոնը:

ԹՆ-ի մարտական արդյունավետության հիմնական կրիտերիաներից են հանդիսանում`

1. Թունավորությունը, 
2. Պատահականությունը և 

3. Կայունությունը

Թունավորությունը - դա ԹՆ-ի հատկությունն է, որը ընկնելով օրգանիզմ որոշակի դոզաներով առաջացնում է ախտահարում: Մարդու համար որպես քանակական բնույթի ախտահարող ազդեցություն օգտագործվում է տոքսոդոզան: 

Պատահականությունը - քիմիական զենքի օգտագործման անպատճառ պայմանն է ԹՆ-ի դոզաները պետք է թափանցեն մարդու օրգանիզմ մի քանի վարկյանի ընթացքում, այսինքն մինչև շնչառական և մաշկի անհատական պաշտպանման միջոցների օգտագործումը:

Կայունությունը - դա ԹՆ - ի հատկությունն է պահպանել իրեն ախտահարող ազդեցությունը օդում կամ տեղանքում որոշակի ժամանակաշրջանի ընթացքում: Գտնվելով մարտական վիճակներում (գոլորշի, աէրոզոլ, կաթիլներ) ԹՆ - ը ընդունակ են քամու միջոցով տարածվել հեռավորության վրա, ներթափանցել շենքեր, մարտական տեխնիկա, թաքստոց-ներ և երկար ժամանակ պահպանել իրենց ախտահարող ազդեցությունը:

Քիմիական ախտահարման օջախի բնութագիրը

Հակառակորդի կողմից քիմիական զենքի օգտագործման դեպքում առաջանում է քիմի-ական ախտահարման օջախ: Դա այն տարածքն է (մարդկանց, կենդանիների, բուսակա-նության, օբյեկտների, կառույցների, նյութական արժեքների, ջրի և մթնոլորտի), որը ենթարկվել է ԹՆ-ի ազդեցությանը:

Քիմիական ախտահարված օջախի բուժ-մարտավարությունըՔիմիական ախտահարման օջախի բժշկամարտավարական բնութագրման ժամանակ գնահատվում են օջախի՝

1) չափերը
2) ԹՆ-ի տեսակը և կայունությունը
3) ժամանակը, որի ընթացքում պահպանվում է բնակչության ախտահարման վտանգը
4) ԹՆ-ի օրգանիզմ թափանցելու ուղիները և ախտահարող հատկությունը
5) սանիտարական կորուստների քանակը
6) մահացու դոզաներով թունավորման դեպքում մարդկանց կորուստների հնարավոր ժամկետը

Քիմիական ախտահարման օջախի չափերը կախված են օգտագործված ԹՆ-ի քանակից, օգտագործման եղանակից, վարակման խտությունից, օդերևութաբանական պայմաններից և տեղի ռելիեֆից:

ՔԱՕ-ը բաժանվում է անմիջական վարակման գոտու և վարակված օդի տարածման գոտու այն սահմաններում, որտեղ պարունակվում են մարդկանց ախտահարումներ առաջացնող տոքսիկ կոնցենտրացիաներով ԹՆ-ր:

Բաց տեղանքում վարակված օդի առաջնային ամպը քամու ուղղությամբ տարածվում է 2,5 կմ մաշկառեզորբտիվ  ԹՆ-ի օգտագործման դեպքում և 15-25 կմ նյարդակաթվածային ԹՆ-ի օգտագործման դեպքում:

Ելնելով ԹՆ-ի օգտագործման եղանակից և ագրեգատային վիճակի դասակարգումից կարող են առաջանալ տարբեր քիմիական ախտահարման օջախներ: Այսպես, կայուն ԹՆ-ով ախտահարման օջախները առաջանում են, երբ ԹՆ-ը օգտագործվում են կաթիլային և մածուծիկ ռեցեպտուրաների տեսքով: Այդ օջախներում ԹՆ-ը ընդունակ են պահպանել իրենց ախտահարող ազդեցությունը ժամերով, օրերով, ամիսներով (Vx, զոման, իպրիտ): Անկայուն ԹՆ-ով ախտահարման օջախները առաջանում են, երբ ԹՆ-ը օգտագործվում են գոլորշու, գազի և մշուշի տեսքով: Այսպիսի օջախներում ԹՆ-ի ախտահարող ազդեցությունը պահ-պանվում է 1-2 ժամվա ընդացքում (ֆոսգեն, կապտաթթու, քլորցիան): 

Քիմիական ախտահարման այդ կայուն և անկայուն օջախները անկախ մարդկանց ախտահարման հիմնական նշանների առաջացման ժամանակից կարող են լինել արագ ազդող և դանդաղ ազդեցության:

Արագ ազդող ԹՆ-ով ախտահարման օջախները առաջանում են հակառակորդի կողմից զարինի, զոմանի, Vx, կապտաթթվի, քլորցիանի, քլորացետոֆենոնի, CS-ի օգտագործման դեպքում, որի ժամանակ ախտահարման կլինիկան ի հայտ է գալիս առաջին ժամերի ընթաց-քում: 

 օջախները բնութագրվում են՝

- ախտահարումները առաջանում են արագ
- սանիտարական կորուստները առաջանում են 5-40 րոպեի ընդացքում
- մահացու ելքերի բարձր տոկոսով
- առաջին բուժօգնության ցուցաբերման դեպքում բուժծառայությունը չունի ռեզերվային ժամանակ

Դանդաղ ազդող ԹՆ-ով ախտահարման օջախները առաջանում են Vx(մաշկի միջոցով թափանցման դեպքում), իպրիտի, ֆոսգենի, դիֆոսգենի, BZ (բի զեթի) օգտագործման հետևանքով բնութագրվում է կլինիկայի 1 ժամ հետո զարգացման պահից: Այդ օջախները բնութագրվում են՝

- մի քանի ժամվա ընդացքում բնակչության ախտահարման նշանների առաջացումը 
- բուժծառայությունն ապահովված է որոշակի ռեզերվային ժամանակով
- մեծ նշանակություն ունի տուժածների ժամանակին բացահայտումը
- սանիտարական կորուստները կազմավորվում են 1-6 ժամվա ընդացքում

Քիմիական ախտահարման օջախում սանիտարական կորուստների մեծությունը և կառուցվածքը

ՔԱՕ-ում բնակչության կորուստների մեծությունը և կառուցվածքը տատանվում է մի քանի տոկոսից մինչև 80-90%: Կորուստների մեծությունը և կառուցվածքը կախված է հարձակման պատահականության աստիճանից, ԹՆ-ի հատկությունից, մասշտաբից և օգտագործման եղանակից, շրջանի կամ քաղաքի բնակչության խտությունից, պաշտպանվածության աստիճանից, անհատական պաշտպանման միջոցներով ապհովվածությունից:

 

ՔԱՕ-ում բնակչության կորուստները (հակագազերի ժամանակին օգտագործման դեպքում) կազմում են՝

- բաց տեղայնքում Vx տեսակի ԹՆ-ի օգտագործման դեպքում 75 %
- թաքստոցներում գտնվելու դեպքում 30 % 
- բաց տեղայնքում զարին տեսակի ԹՆ-ի օգտագործման դեպքում 25%
- թաքստոցներում գտնվելու դեպքում 6%

Սանիտարական կորուստների կառուցվածքը ֆոսֆորօրգանական նյութերի օգտա-գործման դեպքում ըստ ծանրության կազմում է 60% ծանր, 10% միջին ծանրության, 30% թույլ ախտահարվածներ:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին