Քլորոֆոս

Քլորոֆոս կամ դիպտերիքս. թանձր, մեղրի տեսքով, յուրահատուկ սուր հոտով, ջրում լավ լուծվող նյութ է։ Օգտագործվում է ճանճերի, լվերի, տզերի, փայտոջիլների, ուտիճների դեմ։ Ազդում է կոնտակտային, աղիքային և ֆումիգացիոն ուղիներով։ Ունի նաև թրթուրասպան (լարվիցիդ) հատկություն։ Կիրառվում է 1-5%-անոց լուծույթների ձևով (1մ2 մակերեսին 2-4 գր ակտիվ ազդող նյութ)։ Օգտագործվում է ճանճասպան թղթերի, աէրոզոլների, գրավչանյութերի հետ (0,5%-անոց ջրային լուծույթին ավելացնում են 10%-անոց շաքարաջուր)։