Փորկապություն

Փորկապություն (constipation): Փորկապությունը դեֆեկացիայի երկարատև բացակայությունը կամ դժվարությունն է (3 օր և ավելի), կղանքը լինում է ոչ մեծ քանակությամբ (օրվա ընթացքում 100 գ): Այն առաջանում է օրգանական այնպիսի փոփոխություններից, որոնք խոչընդոտում են աղիքի պարունակության տեղաշարժմանը: Կախված ծագման պատճառից տարբերում են փորկապության հետևյալ տեսակները. 
1. ալիմենտար,
2. նևրոգեն,
3. ռեֆլեկտոր,
4. հիպոդինամիկ,
5. բորբոքային,
6. պրոկտոգեն,
7. մեխանիկական,
8. հաստ աղիքի զարգացման արատներ,
9. տոքսիկ,
10. դեղորայքային (մեդիկամենտոզ),
11. էնդոկրին,
12. ջրա-էլեկտրոլիտային փոխանակության խանգարման հետ կապված:

Փորկապության դեպքում աղու դատարկումը հետաձգվում է մինչև 48 և ավելի ժամ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին