Ախտահանում (խցիկային)

Խցիկային ախտահանման են ենթարկում այն իրերը, որոնք հնա-րավոր չէ անվտանգ դարձնել եռացնելու, քիմիական լուծույթներում թրջոց դնելու միջոցով (վերնահագուստ, անկողնային պարագաներ (բարձ, ծածկոց, ներքնակ), գորգերը, բուրդը, վիրակապական նյութերը, կաշին, գրքերը և այլն։ Խցիկային ախտահանումը պարտադիր է մի շարք հիվանդությունների ժամանակ (տուբերկուլոզ, բծավոր, հետադարձ և որովայնային տիֆեր, ժանտախտ, խոլերա, սիբիրյան խոց, դիզենտերիա, վիրուսային հեպատիտ А, դիֆթերիա և այլն)։

Ախտահանող խցիկը հատուկ սարքավորում է՝ ապարատ, որի օգնությամբ ֆիզիկական (ջրային գոլորշիներ, տաք, չոր օդ, գոլորշու և օդի խառնուրդ), քիմիական (ֆորմալդեհիդ) կամ էլ խառը ձևով ախտահանվում են զանազան իրեր, ինչպես նաև ոչնչացնում են էկտոպարազիտները (դեզինֆեկցիայի խցիկ)։ Ամենից տարածված խցիկը հագեցված ջրագոլորշայինն է, ինչպես նաև գոլորշաֆորմալինայինը և չոր, տաք օդայինը։ Խցիկային ախտահանումը կազմակերպվում է վարակիչ և սոմատիկ հիվանդանոցներում, ծննդատներում, սանիտարական թողարան-ներում, իսկ անհրաժեշտության դեպքում (ներհիվանդանոցային ինֆեկցիաների երևան գալու, հիվանդասենյակի պրոֆիլը փոխվելիս սոմարիկ հիվանդանոցներում վարակիչ հիվանդներ ընդունելիս և այլն) նաև այլ բժշկական հիմնարկություններում։

Ախտահանման խցիկներն ըստ կառուցվածքային յուրահատկու-թյունների բաժանվում են շարժական և ստացիոնար տիպերի։ Ատացիոնար ախտահանման խցիկները կահավորված են հատուկ շինությունում, որը միջնապատի օգնությամբ բաժանվում է երկու մասի։ Այն մասը, որտեղից ընդունում են ախտահանման ենթակա իրերը և տեղավորում են խցիկի մեջ, կոչվում է կեղտոտ մաս։ Այն մասը, որտեղից հանում են արդեն ախտահանված իրերը, կոչվում է մաքուր մաս։ Շարժական ախտահանման խցիկն իր հերթին երկու տիպի է լինում՝ ավտոմեքենա՝ ախտահանման խցիկով և ախտահանման խցիկ կցված ավտոմեքենային (прицепка): Ատացիոնար ախտահանման խցիկի աշխատանքի ժամանակ արգելվում է կեղտոտ և մաքուր մասի աշխատողների շփումը։ Եթե ախ-տահանումը ապահովում է մեկ մարդ, ապա իրերը խցիկում բեռնելուց հետո նա պարտավոր է հանել իր վերնահագուստը (խալաթ, գլխարկ և այլն), տեղավորել խցիկում, հետո լվացվել, ախտահանել ձեռքերը, հագնել նոր ախտահանված խալաթ և գլխարկ, և մաքուր մասում բեռնաթափել իրերը։ Գոլորշային ախտահանիչ խցիկում ախտահանումը կատարվում է ջրային գոլորշիների (104-111° կամ 118-120°-ի մթնոլորտի ճնշում 100°С ջերմություն) միջոցով։ Եթե նորմալ մթնոլորտային ճնշումը ընդունենք 1, ապա հագեցված գոլորշիների ջերմաստիճանը կլինի 100°:

1.1    մթնոլորտի ճնշման պայմաններում գոլորշիների ջերմաստիճանը կլինի    102,7°
1.2    մթնոլորտի ճնշման պայմաններում գոլորշիների ջերմաստիճանը կլինի   105,2°
1.3    մթնոլորտի ճնշման պայմաններում գոլորշիների ջերմաստիճանը կլինի   107,5°
1.4    մթնոլորտի ճնշման պայմաններում գոլորշիների ջերմաստիճանը կլինի   109,7°
1.5    մթնոլորտի ճնշման պայմաններում գոլորշիների ջերմաստիճանը կլինի   111,7°
1.6    մթնոլորտի ճնշման պայմաններում գոլորշիների ջերմաստիճանը կլինի   113,7°
1.7    մթնոլորտի ճնշման պայմաններում գոլորշիների ջերմաստիճանը կլինի  115,5°
1.8    մթնոլորտի ճնշման պայմաններում գոլորշիների ջերմաստիճանը կլինի   117,5°
1.9    մթնոլորտի ճնշման պայմաններում գոլորշիների ջերմաստիճանը կլինի    119,0°
2.0     մթնոլորտի ճնշման պայմաններում գոլորշիների ջերմաստիճանը կլինի   120,6° և այլն։

1892 թվին Կրուպինը գրեթե նույն սկզբունքով կառուցեց գոլորշային ախտահանիչ խցիկ (КДП-3), որը թողարկվում է մինչև օրս՝ 2.7մ3 ծավալով։ Այն իրենից ներկայացնում է հորիզոնական գլան՝ 240 սմ տրամագծով։ Խցիկն ունի հերմետիկ փակվող երկու դուռ (կեղտոտ և մաքուր մասում), ստուգիչ-չափիչ հարմարանք և մանոմետր։ Այս մեթոդով ախտահանումը ունի որոշ թերություններ, որովհետև հնարավոր չէ այսպիսի խցիկում ախտահանել մորթե, կաշվե, ինչպես նաև սինթետիկ իրերը որովհետև ախտահանումից հետո նվազում է բամբակյա և բրդե հագուստի ամրությունը, ոչ կայուն ներկերով ներկված հագուստը գունազրկվում է, հագուստը մտնում, կարճանում է։ Վերը նշված թերությունների պատճառով այժմ առաջարկվում է խցիկային ախտահանում կատարել ֆիզիկական և քիմիական համալիր մեթոդների (շոգեֆորմալինային խցիկ) գործադրմամբ։ Շոգեֆորմալինային խցիկի ներգործող նյութը շոգեօդային խառնուրդն է ֆորմալդեհիդ գազի համակցությամբ, 42°- 59° C-ի պայմաններում։ Ախտահանման տևողությունը և ֆորմալդեհիդի քանա-կությունը պայմանավորված են միկրոօրգանիզմի դիմադրողականությամբ, սպորավոր կայուն ձևերի դեպքում, իհարկե, ավելացվում է տևողությունը (էքսպոզիցիա) և ֆորմալդեհիդի քանակությունը։

Վեգետատիվ ձևերի ժամանակ ախտահանման տևողությունը տատանվում է 45 րոպեից 1 - 1,5 ժամի, իսկ ֆորմալինի քանակությունը 75- 150 մլ 1մ3-ին։ Սպորավոր ձևերի ժամանակ ախտահանման տևողությունը հասցվում է մինչև 200-240 րոպեի, իսկ ֆորմալինի քանակությունը՝ 250-ից մինչև300 մլ 1մ3– ին։ Շոգեֆորմալինային խցիկում, բացի բամբակյա, բրդե շորերից, կարելի է ախտահանման ենթարկել մետաքսե, կաշվե, ռետինի, մորթե, կապրոնե իրերը։ Շոգեֆորմալինային խցիկում ախտահանելուց հետո անհրաժեշտ է չեզոքացնել ֆորմալինի ազդեցությունը անուշադրի լուծույթի օգնությամբ։ Ներկայումս Ռուսաստանի արդյունաբերությունն արտադրում է ինչպես ստացիոնար շոգեֆորմալինային խցիկներ՝ ЦНИДИ (КДФЭ-2), որոնք աշխատում են էլեկտրական և կրակային տաքացուցիչով, այնպես էլ շարժական՝ ավտոմեքենայի վրա, ցնցուղով, УД-2-А և ДДП-2 դարձյալ ավտոմեքենայի վրա, ցնցուղով, որոնք աշխատում են ինչպես հեղուկ (դիզելային), այնպես էլ կարծր (փայտ, ածուխ, տորֆ) վառելիքով։

Տաք օդային ախտահանիչ խցիկ, օգտագործվում է հագուստների, անկողնային պարագաների դեզինֆեկցիայի համար։ Տաքացումը կատարվում է ինչպես սովորական կրակով, այնպես էլ էլեկտրական տաքացուցիչով։ Ջերմությունը բարձրացվում է մինչև 80-110°-ի, որը նպաստում է միջատի սպիտակուցային կառուցվածքի կոագուլյացիային, որից և նրանք սատկում են։ Էքսպոզիցիան տևում է 15-ից մինչև 40 րոպե նայած ինչպիսի միջատի հետ գործ ունենք և ինչպիսի ինտենսիվությամբ են վարակված հագուստները։ Միանվագ կարելի է ախտահանել 10-12 կոմպլեկտ հագուստ։ Այսպիսի ախտահանիչ խցիկները կարող են լինել շարժական և ստացիոնար։ Ջերմաստիճանի ռեժիմն ավելի բարձր է լինում այն մանրէների ախտահանման ժամանակ, որոնք արտաքին միջավայրում սպոր ևպատիճ են առաջացնում (140-170°):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին