Դետերգենտները բաժանվում են ոչ իոնոգենների և իոնոգենների, որոնք իրենց հերթին բաժանվում են անիոնների, կատիոնների ևամֆոտերի կամ ամֆոլիտների։ Գործնական աշխատանքներում օգտագործվում են կատիոնային մակերեսների ակտիվ նյութերը (ПАВ), որոնք դասվում են չորս ամոնիային միացությունների (ЧАС) շարքին։ ЧАС-ին յուրահատուկ է արտահայտված բակտերիցիդ հատկությունը, ունի հոտ և գույն, մետաղների օքսիդացում չի առաջացնում։ Նրա ջրային լուծույթները հեշտությամբ ադսորբցիայի են ենթարկում մակերեսները, որի հետևանքով մշակված մակերեսը որոշակի ժամանակ պահպանում է մնացորդային հակամանրէնային ազդեցությունը։ Այս խմբի միացություններից օգտագործվում են կատամինը, կատապինը, կատիոնատը, որոնք 0.5-1% խտությամբ երաշխավորվում են բժշկական ախտահանության ժամանակ։

Այս խմբի միացություններին է պատկանում բժշկական գիտությունների թեկնածու Ժ.Բաբայանի կողմից սինթեզված А-660 պատրաստուկը, որն օժտված է բարձր բակտերիցիդ և ֆունգիցիդ ակտիվությամբ։ Այս պատրաստուկն առաջարկվում է աղիքային և օդակաթիլային հիվանդությունների հարուցիչների դեմ՝ օջախի կանխարգելիչ, եզրափակիչ ախտահանումների ժամանակ։ А-660 լուծույթները 2-ից 10 անգամ ավելի ակտիվ են, քան կատամինը։ЧАС-ի հիմքի վրա առաջարկվում են մի շարք միացություններ, որոնք ունեն համալիր ազդեցություն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին