Շաքարային դիաբետ

Շաքարային հիվանդություն: Նյարդային էնդոկրինային ախտածնություն (պաթոգենեզ) ունեցող բարդ հիվանդություն, որի դեպքում ենթաստամոքսային գեղձի Լանգերհանսյան կղզյակների Բետտա բջիջների կողմից ինսուլինի արտազատման (բացարձակ կամ հարաբերական) անբավարարության հետևանքով զգալիորեն խանգարվում է նյութափոխանակությունը և հառտկապես ածխաջրային փոխանակությունը: