Կրծքի խոռոչը որովայնի խոռոչից սահմանազատող մկանաջլային բնույթի միջնորմը: Արտաքին միջկողային թեք մկանների հետ միասին ապահովում է շնչառական գործողությունը: Ներշնչման ժամանակ, ի հաշիվ ստոծանու կծկման, կրծքախոռոչը մեծանում է ուղղահայաց հարթությամբ: Դա հնարավորություն է տալիս թոքերին ընդարձակվելու և իրենց մեջ օդ ընդունելու: Արտաշնչման ժամանակ տեղի է ունենում հակառակ պրոցեսը :