Աղետ

Աղետը հասարակության կենսագործունեության բնականոն ընթացքի ընդհատումն է, որը բերում է մարդկային զոհերի, նյութական արժեքների ոչնչացմանը և մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: 
Աղետների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակներն, ըստ ազդեցության չափերի, լինում են.

- Տեղային, երբ աղետը տեղի է ունեցել որևէ կառույցի /գործարան, ձեռնարկություն և այլն/ մի հատվածում և աղետի սահմանները դուրս չեն գալիս այդ տարածքից:

- Տեղական, երբ աղետն ընդգրկում է ամբողջ կառույցը կամ նրա մի քանի հատվածները: 

- Համայնքային, երբ աղետի սահմանները դուրս չեն գալիս նրա տարածքից:

- Հանրապետական, երբ աղետի սահմանները դուրս չեն գալիս նրա տարածքից:

- Մարզային, երբ աղետի սահմանները դուրս չեն գալիս նրա տարածքից:

- Մերձսահմանային, երբ աղետը տեղի է ունեցել որևէ պետության սահմաններում, բայց հետևանքները առկա են մեկ այլ պետությունում:

Այս դասակարգման մեջ շատ կարևոր է նաև հաշվի առնել աղետի դեմ պայքարող փրկարար ուժերի քանակը: Եթե աղետը, ըստ ընդգրկած տարածքի, կրում է տեղային բնույթ, սակայն նրա հետևանքների դեմ պայքարում են ամբողջ կառույցի փրկարար ուժերը, ապա աղետը դիտվում է որպես համայնքային:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին