Ախտահանություն

ԱխտահանությունԴեզինֆեկցիաՎարակազերծումԴեզինֆեկցիա բառը ծագել է ֆրանսիական des - ոչնչացնել, հեռացնել և infectia - վարակ բառերից։ Ախտահանությունը համաճարակաբանության մի բաժինն է, որը կոչված է մշակել միջոցներ և մեթոդներ՛ վարակիչ հիվանդությունների հարուցիչներին, նրանց փոխանցողներին, ինչպես նաև կրծողներին ոչնչացնելու համար։ Նեղ իմաստով դեզինֆեկցիա բառի տակ պետք է հասկանալ հիվանդության հարուցիչների ոչնչացումն արտաքին միջավայրում։ Գործնականում՝ դեզինֆեկցիոն միջոցառումներն իրականացվում են դեզինֆեկցիոն կայանների և բաժինների կողմից։ Դեզինֆեկցիոն աշխատանքները պարբերաբար տարվում են նաև բուժհիմնարկներում (ստացիոնարներ, պոլիկլինիկաներ, դիսպանսերներ և այլն), որոնք պարբերաբար ստուգման են ենթարկվում հիգիենիկ և հակահամաճարակային կայանների համապատասխան բաժինների և դեզինֆեկցիոն կայանների կողմից։

Տարբերակում ենք երեք տեսակի դեզինֆեկցիա կանխազգուշական, ընթացիկ, եզրափակիչ.

1. Կանխազգուշական դեզինֆեկցիան կատարվում է անկախ հիվանդության առկայությունից և նպատակ ունի ոչնչացնել արտաքին միջավայրում կուտակված հիվանդության հարուցիչները։ Կանխազգուշական ախտահանում կատարվում է առաջին հերթին մարդկանց կուտակման վայրերում (կայարաններ, գնացքներ, նավեր, ինքնաթիռներ, մետրո, մանկական հիմնարկություններ, դպրոցներ, բժշկական հիմնարկություններ, հյուրանոցներ, հանրակացարաններ, արտաքնոցներ և այլն)։ Կանխազգուշական ախտահանության մեջ է մտնում նաև խմելու ջրի, կաթի վարակազերծումը (պաստերիզացիա)։ Կանխազգուշական ախտահանումը ներառում է նաև վերը նշված հիմնարկությունների օդի վարակազերծումը (հատկապես բժշկական հիմնարկներում, լաբորատորիաներում) ուլտրամանուշակագույն ճառագայթներով, կաթնաթթվով, էթիլենգլիկոլով և այլ նյութերով։ Վերը նշված հիմնարկությունների խոնավ ախտահանումը կատարվում է 0,5-1% քլորամինի, ինչպես նաև օճառասոդային լուծույթներով։

Հիմնակություններում, բնակարաններում, հանրակացարաններում, հյուրանոցներում օդակաթիլային հիվանդությունների կանխարգելման նպատակով կատարվում է խոնավ ախտահանում՝ 0,2 -1% քլորամինի լուծույթով։ Նույն կերպ ախտահանում է կատարվում նաև մանկական հիմնարկություններում։ Սննդարդյունաբերության ձեռնարկություններում ախտահանումը կատարվում է ջերմության օգնությամբ (եռացում) և ավելի հազվադեպ՝ քիմիական ախտահանիչ նյութերով։ Կոմունալ ձեռնարկություններում (բաղնիքներ, վարսավիրանոցներ) ախտահանման ժամանակ առանձնակի ուշադրություն է դարձվում խոնավ մեխանիկական աշխատանքների վրա։ Սափրվելու վրձինները մի քանի անգամ եռացրած ջրով լվանալուց հետո 5-10 րոպե դնում են 4%-անոց ֆորմալինի լուծույթում, ապա լվանում են եռացրած ջրով։ Սանրերը, սափրվելու սայրերը մաքրում են եռացրած ջրով և սպիրտով։ Ակրատները դարձյալ լվանում են եռացրած ջրով, ապա խորասուզում սպիրտի, իսկ հետո 3%-անոց ջրածնի պերօքսիդի լուծույթի մեջ։ Սննդամթերքը պահպանող և վերամշակող ձեռնարկություններում կանխարգելիչ ախտահանումը կատարվում է 5% քլոր պարունակող նյութերով, կծու նատրիումով, ֆորմալդեհիդի լուծույթով։ Բմբուլների, փետուրների ախտահանումը կատարվում է 105°C-ի գոլորշիներով (30 րոպե):Նման եղանակով ախտահանվում է նաև կենդանիների բուրդը, իսկ այն կենդանիները, որոնք վարակված են սիբիրախտի հարուցիչներով (սպորներով) վարակված կենդանիների ախտահանումը կատարվում է 111° С գոլորշիներով (70 րոպե)։ Փոխադրամիջոցների ախտահանումը կատարվում է 5%-ոց ֆենոլով, 1%-ոցքլորամինով։ Բեռնատար վագոններն անասուններ փոխադրելուց հետո սկզբում առատորեն ողողում են քլորակրային 20%-ոց կաթով, ապա լրիվ մաքրելուց հետո՝ 1- 4%-անոց քլորակրի պարզեցված լուծույթով։

2. Ընթացիկ ախտահանումը կատարվում է հիվանդի անկողնու մոտ՝ ինչպես հիվանդանոցում, այնպես էլ տան պայմաններում։ Այն կատարվում է այնքան ժամանակ, ինչքան հիվանդը գտնվում է ստացիոնարում կամ տանը։ Ընթացիկ ախտահանման նպատակն է վարակազերծել արտաքին աշխարհ արտազատված յուրաքանչյուր արտաթորություն (կղանք, մեզ, փսխման զանգվածներ, խորխ և այլն), ինչպես նաև սննդի մնացորդները, սպիտակեղենը, անկողնային պարագաները, հիվանդին շրջապատող իրերը։ Օդակաթիլային վարակիչ հիվանդությունների ժամանակ հաճախ օդափոխում են սենյակը, անհրաժեշտության դեպքում ախտահանում են օդը։ Հիվանդից վարակվելու վտանգը կանխելու նպատակով խնամողները պետք է հագնեն բամբակաթանզիֆային դիմակներ։ Եթե հիվանդը չի փոխադրվում հիվանդանոց, ապա տանը պետք է պայմաններ ստեղծել վարակի տարածումը սահմանափակելու ուղղությամբ, հիվանդին տեղավորում են առանձին սենյակում։ Նման պայմանների բացակայությւսն դեպքում սենյակում անկյուն են առանձնացնում, այն ընդհանուր սենյակից մեկուսացնում են սավաններով։ Հակահամաճարակային ռեժիմը պահպանելու համար անհրաժեշտ է հիվանդի արտաթորանքները, նախքան ընդհանուր կոյուղու մեջ թափելը, սահմանված ժամկետով անպայման ենթարկել ախտահանման։

3. Եզրափակիչ ախտահանումը կատարվում է մեկ անգամ հիվանդին կամ վարակակրին տնից հիվանդանոց փոխադրելուց անմիջապես հետո, ինչպես նաև այն դեպքերում, երբ հիվանդասենյակը փոխում է իր պրոֆիլը, օրինակ՝ աղիքային բաժանմունքը վերածվում է օդակաթիլայինի, կամ ընդհակառակը։ Եզրափակիչ ախտահանում կատարվում է նաև այն դեպքում, երբ հիվանդը մահանում է։ Եզրափակիչ ախտահանման նպատակն է վարակի աղբյուրի փոխադրումից հետո օջախն ախտահանել այնպես, որ բացառվի նոր վարակման հնարավորությունը նույն օջախում։ Եզրափակիչ ախտահանման պետք է ենթարկել այն բոլոր իրերն ու առարկաները, որոնք կարող են լինել վարակի փոխանցման աղբյուր։ Պետք է նաև հաշվի առնել միկրոօրգանիզմների կայունության աստիճանը, որից հետո միայն որոշել ախտահանիչ նյութի խտությունը։ Եթե գործ ունենք օրգանիզմից դուրս ոչնչացող հարուցիչների հետ (կարմրուկ, ջրծաղիկ, խոզուկ և այլն), ապա եզրափակիչ ախտահանման կարիք չկա և պետք է բավարարվել միայն օդափոխությամբ։ Եզրափակիչ ախտահանման համաճարակաբանական նշանակությունն անհամեմատ մեծանում է հիվանդի փոխադրումից հետո (քաղաքատիպ բնակավայրերում 6 ժամից, իսկ գյուղականում 12 ժամից ոչ ուշ)։ Ախտահանության արդյունավետության հիմքում ընկած է մշակված վայրից միկրոօրգանիզմների հայտնաբերումը։ Այս նպատակով ախտահանված տարբեր իրերից և առարկաներից վերցնում են լվացուկներ և ենթարկում բակտերեոլոգիական քննության։ Բացասական պատասխանի դեպքում կարելի է համարել, որ ախտահանումն արդյունավետ է եղել։

Ախտահանիչ միջոցներ
Ախտահանիչ գործոնները բաժանվում են երկու խմբի ֆիզիկական և քիմիական։ Ֆիզիկական գործոններից լայնորեն կիրառվում է վարակված նյութի եռացումը, այրումը, ջրային գոլորշիներով ներազդումը, պաստերիզացիան և տինդալիզացիան, ինչպես նաև չոր, տաք օդը, ուլտրամանուշակագույն, ռենտգեն ճառագայթները, ուլտրաձայնը և այլն։ Քիմիական նյութերով ախտահանման ժամանակ օգտա-գործվում են տարբեր խմբերի պատկանող միացություններ հալոգեններ, ֆենոլներ, թթուներ, հիմքեր, ալդեհիդներ, պերօքսիդներ, ծանր մետաղների աղեր, սպիրտներ և այլն։ Քիմիական ախտահանիչ նյութերը պետք է բավարարեն հետևյալ պահանջները՝ ջրում պետք է լավ լուծվեն, նյութի փոքր խտությունները պետք է արդյունավետ լինեն և ազդեն կարճ ժամանակամիջոցում, պետք է բազմակողմանի ազդեն միկրոօրգանիզմի վրա, բացասական հետևանքներ չթողնեն մշակված մակերեսներին, անվնաս կամ քիչ թունավոր լինեն մարդկանց և կենդանիների համար, օժտված լինեն կայունությամբ և հարմար տեղափոխելու համար։

Վարակազերծման քիմիական միջոցներ Ախտահանություն
Քլոր պարունակող նյութեր

1. Քլորը 2,5 անգամ օդից ծանր, խեղդող հոտով դեղնականաչավուն գույնի գազ է։ Լավ լուծվում է ջրում (0-15° С պայմաններում), ջերմաստիճանի բարձրացման ժամանակ լուծելիությունն իջնում է։ Օգտագործվում է խմելու և կոյուղային ջրերի վարակազերծման ժամանակ։ Խմելու ջրի վարակազերծման համար՝ 1-ից 5 մգ, իսկ կոյուղու համար՝ 5-100 մգ՝ մեկ լիտրին։

2. Քլորակիրը չոր, սպիտակադեղնավուն երանգով փոշի է, քլորի ուժեղ հոտով։ Վարակազերծման համար օգտագործվում են սրա 3 տարատեսակները.
ա. կոպիտ վարակազերծման համար օգտագործում են 10-20%-անոց քլորակրի շաղախը, որով ախտահանում են հողը, անմաքրությունները, հիվանդների արտաթորանքները, աղբը և այլն (10 լիտր ջրին՝ 1 կգ քլորակիր
բ. Քլորակրի պարզեցված՝ 0,2-0,5%-աԽդ լուծույթներ, օգտագործվում են բնակարանի վարակազերծման նպատակով՝ աղիքային և կաթիլային վարակիչ հիվանդությունների, իսկ 3-5-10 տոկոսանոց խտություններով՝ վիրուսային, սնկային հիվանդությունների դեպքում։
գ. Չոր քլորակիր, օգտագործվում է կղանքի, մեզի, խորխի, թարախի վարակազերծման ժամանակ։

3. Հիպոքլորիդային կալցիումի աղ. պարունակում է 50-55% ակտիվ քլոր։ Քլորի հոտով, սպիտակ, չոր փոշի է։ Ունի բավականին լավ արտահայտված բակտերիցիդ, սպորոցիդ հատկություն։ Օգտագործվում t նույն նպատակով, ինչ քլորակիրը։

4. Չեզոք հիպոքլորիդային կալցիում, քլորի հոտով, սպիտակ փոշի է։ Լինում է 3 տեսակի, որոնցից յուրաքնաչյուրը համապատասխանաբար պարունակում է 70, 60, 50% ակտիվ քլոր։ Լուծույթներն օժտված են բարձր հակամանրէային ազդեցությամբ։ Սրանով աղիքային, օդակաթիլային, վիրուսային հիվանդությունների ժամանակ, վարակազերծում են ոչ բնակելի շինությունները։ Պատրաստուկն օգտագործում են չոր վիճակում, ինչպես նաև պարզեցված լուծույթների տեսքով։

5. Նատրիումի և կալցիումի հիպոքլորիդներ. սպիտակ գույնի, քլորի հոտով փոշի էւԱյս նյութը պարունակում է 9,5 - 17% ակտիվ քլոր։ Երկար ժամանակ պահելիս վերը նշված խտության տոկոսն իջնում է։ Ունի բակտերիցիդ, սպորոցիդ ազդեցություն։ Օգտագործվում է օջախային և կանխարգելիչ ախտահանությունների, ինչպես նաև ջրավազանների, կեղտաջրերի ախտահանման ժամանակ։

6.Քլորամիններ
Քլորամին Բ (մոնոքլորամին Բ): Պարունակում է համապատասխանաբար 26% և 24-27% ակտիվ քլոր։ Սպիտակ, բյուրեղյա փոշի է, քլորի թույլ հոտով։ Ունի բավականին լավ արտահատված բակտերիցիդ, վիրուսոցիդ, սպորոցիդ հատկություններ։ Լայնորեն կիրառվում է նուրբ ախտահանման, 0,1-0,5% լուծույթների ձևով՝ օդակաթիլային, աղիքային հիվանդությունների ժամանակ։ Արտաքին միջավայրում բարձր կայունություն ունեցող մանրէներին ոչնչացնելու նպատակով կիրառում են սրա բարձր խտության լուծույթները (1%-ից մինչև 5-6%):

Դեզամ. քլորի թույլ հոտով սպիտակադեղնավուն փոշի է։ Պատրաստուկը պարունակում է 50% քլորամին Բ և 5% թրջնաթթու։ Ակտիվ քլորի խտությունը 13% է։ Լավ լուծվում է ջրում։ Օժտված է բարձր հակամանրէային ազդեցությամբ։

Պանտոցիդ . 4-5գ ակտիվ քլոր պարունակող հաբ է:Սեկ հաբը վարակազերծում է մեկ լիտր ջուր։
Նեոպանտոցիդ. պատրաստվում է երկու փոշիների խառնուրդից։ Մեկը պարունակում է կալցիումի հիպոքլորիդ, նատրիումի քլորիդ և փոքր քանակությամբ կալցիումի օքսիդ։ Մյուս փոշին կատարում է կատալիզատորի դեր, պարունակում է նատրիումի պիրոսուլֆատ, սուլֆատ կամ երկաթի քլորիդ։ Օգտագործվում է ինչպես պանտոցիդը։

Դիքլորցիանուրաթթվի նատրիումական և կալիումական աղ . սպիտակ, բյուրեղային փոշի է, պարունակում է 56-60% ակտիվքլոր։ Ջրում լավ լուծվում է։ Օժտված է բարձր բակտերիցիդ, սպորոցիդ և հակասնկային ազդեցությամբ։ Օգտագործվում է օջախային, կանխազգուշական ախտահանման ժամանակ, ինչպես նաև մտնում է լվացող-մաքրող կենցաղային նյութերի մեջ։

Քլորդեզին. քլորի թույլ հոտով սպիտակ փոշի է։ Կազմության մեջ մտնում են դիքլորցիանուրային թթու և մակերեսային ակտիվ նյութեր։ Պարունակում է 11-15% ակտիվքլոր, լավ լուծվում է ջրում, օժտված է ուժեղ հակամանրէային ակտիվությամբ։

Քլորցին. դարձյալ քլորի թույլ հոտով սպիտակ փոշի է։ Պարունակում է 20% կալիումական, 30% դիքլորցիանուրաթթվի աղ։ Ակտիվքլորի քանակությունը 11-15% է, ջրում լավ լուծվում է։ Օգտագործվում է օջախային և կանխարգելիչ վարակազերծման ժամանակ։

Սուլֆոքլորանտին և սուլֆոքլորանտին-M. որպես ախտահանիչ նյութ պարունակում է 1,3 դիքլոր, 5,5 դիմեթիլգիդանտոին, ինչպես նաև տարբեր օգտակար հավելումներ։ Սուլֆոքլորանտինը տարբերվում է սուլֆոքլորանտին-1\/1-ից լվացող նյութի՝ սուլֆանոլի քանակությամբ։ Սրանք համապատասխանաբար պարունակում են 3,8% և 5,3% ակտիվ ազդող նյութ։ Սուլֆոքլորանտինը քլորի հոտով սպիտակ փոշի է, պարունակում է 16% ակտիվ քլոր։ Լուծույթներն ազդում են գրամդրական և գրամբացասական մանրէների վրա, ինչպես նաև սնկերի, վիրուսների, տուբերկուլոզի հարուցիչների վրա։
ДП-2. քլորի հոտով, սպիտակ փոշի է, պարունակում է 40% ակտիվ քլոր։ ՈՒԺեղ ներգործություն ունի, գրամդրական և գրամբացասական մանրէները ոչնչանում են նրա նվազագույն խտության (0,004-0,002%) լուծույթներից։
ДП-2 -ն օգտագործում են եզրափակիչ ախտահանման ժամանակ, ինչպես նաև վիրուսային, սնկային հիվանդությունների դեպքում, տուբերկուլոզի, սիբիրյան խոցի, ժանտախտի ժամանակ։

7. Յոդի և բրոմի միացությունները
Յոդն օգտագործվում է որպես բակտերիցիդ՝ կետգուտի ախտահանման, ձեռքի մաշկի, վիրահատական դաշտի մշակումների ժամանակ։

Յոդոֆոր. յոդի թույլ հոտով, ջրում լավ լուծվող նյութ է, օժտված է բավականին բարձր բակտերիցիդ և սպորոցիդ հատկությամբ։ Հիմնականում օգտագործվում է վիրաբուժական և մանկաբարձական կլինիկաներում։

Բրոմ. մուգ կարմրագույն հեղուկ է, ջրում վատ է լուծվում։ Բարձր խտության լուծույթներն օգտագործվում են կրծողների դեմ։ Մեթիլ բրոմիտի բարձր խտության լուծույթներն օգտագործում են վարակազերծման ժամանակ։

Դիբրոմանտին. սպիտակադեղնավուն բյուրեղային փոշի է։ Ջրում դանդաղ է լուծվում, օժտված է բարձր բակտերիցիդ հատկությամբ, օգտագործվում է լողավազանների ախտահանման ժամանակ։

Ախտահանություն8. Թթվեցնողներ
Այս խմբի մեջ մտնում են օզոնը, կալիումպերմանգանատը, ջրածնի պերօքսիդը, դեզօքսանը և այլ նյութեր։

Օզոն. օգտագործվում է ջրի, օդի, մակերեսների, սննդամթերքի, դեղագործական հումքի վարակազերծման ժամանակ։

Կալիումպերմանգանատ. քանի որ սա փչացնում է առարկաները, գործնականում կիրառվում է մազերի ախտահանման ժամանակ, երբ այն վարակված է սիբիրյան խոցի ստորներով (2% լուծույթ 45 րոպե եռացնելուց հետո)։

Ջրածնի պերօքսիդ, օժտված է բակտերիցիդ հատկությամբ, իսկ 6%-ոց լուծույթները՝ սպորոցիդ ազդեցությամբ։

Հիդրոպիրիտ. ջրածնի պերօքսիդի և միզանյութի խառնուրդ է, պարունակում է 35% ջրածնի պերօքսիդ, արտադրվում է նաև հաբերի ձևով։ Օժտված է բավականին արտահայտված բակտերիցիդ հատկությամբ։

Հարքացախային և հարմրջնայինթթուներ, լավ լուծվում են ջրում, 0,01 %-ոց լուծույթներն անգամ ունեն հակամանրէային ազդեցություն։ Ավելի բարձր տոկոսայնության լուծույթներն օժտված են սպորոցիդ հատկությամբ։

Պերվոմուր (պատրաստուկ С-4). թափանցիկ, անգույն հեղուկ է՝ քացախաթթվի հոտով։ Օգտագործվում է վիրաբուժությունում՝ ձեռքերի մշակման համար։ Վարակազերծում է գրամդրական, գրւսմբացասական մանրէները, ինչպես նաևսպորները։

Դեզօքսոն - 1. անգույն հեղուկ է՝ քացախաթթվի հոտով։ Պարունակում է 5-8% հարքացախաթթու։ Օժտված է բակտերիցիդ, վիրուսոցիդ, սպորոցիդ հատկությամբ։ Օգտագործվում է օջախային, կանխարգելիչ ախտահանման ժամանակ։

Դեզօքսոն - 2. քացախաթթվի թույլ հոտ արձակող անգույն հեղուկ է։ Պարունակում է 5-9% հարքացախաթթու, 12-22% ջրածնի պերօքսիդ։ Օժտվածէ բարձր բակտերիցիդհատկությամբ, ինչպես նաև լավազդում է վիրուսների և սնկերի վրա։ Օգտագործվում է այնպես, ինչպես դեզոքսոն -1-ը։

9. Սպիրտներ և ալկոհոլներ
Ածխաջրատների օրգանական միացություններ են, պարունակում են ОН հիդրօքսիլ խումբ։

Մեթիլ սպիրտ, օգտագործվում է որպես լուծիչ գինու սպիրտի դենատուրացիայի, ֆորմալդեհիդի ստացման ժամանակ։

Էթիլ սպիրտ, օգտագործվում է վիրահատական դաշտի, վիրաբույժի ձեռքերի, մաշկի վարակազերծման ժամանակ։ 50%-անոց էթիլ սպիրտը օժտված է բակտերիցիդ հատկությամբ, որն ուժեղանում է տոկոսի բարձրացման (70%) ժամանակ։

Գլիցերին, այս նյութի 10մգ/մ3 գոլորշիներով վարակազերծում են շինության օդը։ Օժտված է բակտերիցիդ հատկությամբ։

Պրոպիլենգլիկոլ. սրա 0.25մգ/մ3 գոլորշիները վարակազերծում են օդը, ունեն բակտերիցիդ հատկություն։

Տրիէթիլենգլիկոլ. սրա 10մգ/մ3 գոլորշիներն օդում վարակազերծում են ստաֆիլոկոկերին ևստրեպտոկոկերին։

Ֆորմալդեհիդ. մրջնաթթվի ալդեհիդն է, որը ստացվում է մեթիլ սպիրտի օքսիդացումից։ Անգույն գազ է, ջրում լավ լուծվում է, ունի սուր հոտ և պոլիմերիզացիայի ենթարկվելու հակում։
Ֆորմալին, ֆորմալդեհիդի 35-40% ֊անոց ջրային լուծույթ է։ Ունի բավականին լավ արտահայտված բակտերիցիդ, սպորոցիդ և ֆունգիցիդ (հակասնկային) հատկություն։ Ախտահանում կատարելիս ֆորմալինը օգտագործվում է գոլորշային ու գազային վիճակում, ինչպես նաև՝ ջրային լուծույթների ձևով։ Լայնորեն օգտագործվում է խցիկային ախտահանման ժամանակ։ Օգտագործվում են 2-4%-ոց լուծույթները։ Սինթետիկ հյուսվածքների ախտահանման համար օգտագործվում են նրա 20, իսկ ճշգրիտ սարքերի ախտահանման համար՝ 7,5-12,5% –անոց լուծույթները։

10. Ֆենոլը և նրա ածանցյալները: Ախտահանման աշխատանքներում օգտագործվում են ֆենոլը, լիզոլը, ոչ մաքուր կարբոլյան թթուն։ Ֆենոլ, օգտագործվում են այս նյութի 3-5%-ւսնոց ջրային և 2-5% -ոց օճառ-ֆենոլային լուծույթները։ Ֆենոլն օժտված է բակտերիցիդ և թույլ սպորոցիդ հատկություններով։

Լիզոլ, կրեոզոլի և կալիումական օճառի լուծույթ է։ Օգտագործվում է շենքերի, սպիտակեղենի, հիվանդների արտաթորությունների ախտահանման ժամանակ։ Նրա ածանցյալներից նավթալիզոլը օգտագործվում է կոպիտ ախտահանման ժամանակ։

Քլորբետանաֆթոլ. բետանաֆթոլի քլորացման արդյունք է, թողարկվում է 33%-անոց մուգ մածուկի ձևով։ Մածուկի լուծելուց առաջանում է էմուլսիա, որն օգտագործվում է կանխարգելիչ և օջախային ախտահանման ժամանակ։ Տուբերկուլոզի ցուպիկի նկատմամբ ունի ընտրողական հատկություն։

Հեքսաքլորոֆեն. ջրում վատ լուծվող փոշի է, օգտագործվում Է օճառի հետ՝ մաշկի վարակազերծման ժամանակ։ Պարունակում է 2-5% հեքսաքլորաֆեն։

Լվացող միջոցներ - դետերգենտներ Ախտահանություն
Դետերգենտները բաժանվում են ոչ իոնոգենների և իոնոգենների, որոնք իրենց հերթին բաժանվում են անիոնների, կատիոնների ևամֆոտերի կամ ամֆոլիտների։ Գործնական աշխատանքներում օգտագործվում են կատիոնային մակերեսների ակտիվ նյութերը (ПАВ), որոնք դասվում են չորս ամոնիային միացությունների (ЧАС) շարքին։ ЧАС-ին յուրահատուկ է արտահայտված բակտերիցիդ հատկությունը, ունի հոտ և գույն, մետաղների օքսիդացում չի առաջացնում։ Նրա ջրային լուծույթները հեշտությամբ ադսորբցիայի են ենթարկում մակերեսները, որի հետևանքով մշակված մակերեսը որոշակի ժամանակ պահպանում է մնացորդային հակամանրէնային ազդեցությունը։ Այս խմբի միացություններից օգտագործվում են կատամինը, կատապինը, կատիոնատը, որոնք 0.5-1% խտությամբ երաշխավորվում են բժշկական ախտահանության ժամանակ։ Այս խմբի միացություններին է պատկանում բժշկական գիտությունների թեկնածու Ժ.Բաբայանի կողմից սինթեզված А-660 պատրաստուկը, որն օժտված է բարձր բակտերիցիդ և ֆունգիցիդ ակտիվությամբ։ Այս պատրաստուկն առաջարկվում է աղիքային և օդակաթիլային հիվանդությունների հարուցիչների դեմ՝ օջախի կանխարգելիչ, եզրափակիչ ախտահանումների ժամանակ։ А-660 լուծույթները 2-ից 10 անգամ ավելի ակտիվ են, քան կատամինը։ЧАС-ի հիմքի վրա առաջարկվում են մի շարք միացություններ, որոնք ունեն համալիր ազդեցություն։

Նիրտան. այս կոմպոզիցիայի հիմքում ընկած է ալկիլտրի մեթիլամոնիակային քլորիդը (ЧАС): Սպիտակադեղնավուն փոշի է՝ ջրում լավ լուծվող։ Օժտված է բարձր բակտերիցիդ հատկությամբ՝ 0,33-0,17% խտություններով։ ժանտախտի, միելոիդոզի հարուցիչները ոչնչանում են 0,1%-անոց լուծույթներից, իսկ ախտածին դերմատոֆիտները 3,0-5,0%-անոց լուծույթներից։

Գրիլեն. իրենից ներկայացնում է 20% ЧАС-ի և 20% ջրածնի պերօքսիդի համակցություն։ Թափանցիկ հեղուկ է։ Առաջարկվում է եզրափակիչ և ընթացիկ ախտահանումների համար՝ աղիքային, օդակա-թիլային հիվանդությունների, ինչպես նաև խիստ վտանգավոր դերմատոզների ժամանակ։ Օժտված է ուժեղ բակտերիցիդ, վիրուլիցիդ, սպորոցիդ, ֆունգիցիդ, տուբերկուլոզոցիդ ակտիվությամբ։ 2-6 անգամ բարձրացնում է ջրածնի պերօքսիդի ակտիվությունը։

Ամֆոլան. սա ПАВ-ի կատիոների և ամֆոլիտների խառնուրդ է։ Ջրային լուծույթները շագանակագույն են և պարունակում են 30% ակտիվ ազդող նյութ (АДВ): Օժտված է գրամդրական և գրամբացասական միկրոօրգանիզմների նկատմամբ բակտերիցիդ հատկությամբ 0,025% խտությունների դեպքում։ Առաջարկվում է եզրափակիչ և ընթացիկ ախտահանման ժամանակ, բակտերիալ բնույթի աղիքային և օդակաթիլային հիվանդությունների դեպքում։

Գիբիտան. թափանցիկ հեղուկ է, պարունակում է 20% քլորհեքսիդին գլյուկոնատ։ Օժտված է գրամդրական և գրամբացասական մանրէների նկատմամբ հակամիկրոբային ազդեցությամբ՝ 0,05% խտություններով։ Օգտագործվում է ընթացիկ և եզրափակիչ ախտահանումների ժամանակ։ Վարակազերծում է բժշկական գործիքները, վիրաբույժի և բժշկական անձնակազմի ձեռքերը։

Պոլիսեպ. պոլիհեքսամեթիլենգուանիդին հիդրոքլորիդի պոլիմեր է։ Արտադրվում է 25%-անոց ջրային լուծույթների ձևով։ Օժտված է գրամդրական և գրամբացասական բակտերիաների վրա բակտերիցիդ ազդեցությամբ։ Առաջարկվում է կանխազգուշական, ընթացիկ և եզրափակիչ ախտահանումների ժամանակ (բացի տուբերկուլոզից

Դեգմիցիդ. թափանցիկ թանձր հեղուկ է, ունի հակամանրէային ազդեցության լայն սպեկտր։ Օգտագործվում է ախտահանման, ձեռքերի, վիրահատական դաշտի մշակումների ժամանակ՝ 1%-անոց լուծույթների ձևով։

12. Թթուներ, օգտագործվում են զանազան ախտահանիչ նյութերի հետ համակցված, որը նպաստում է այդ նյութերի լուծելիության բարձրացմանը։ Ախտահանելիս օգտագործվում են քլորջրածնային, ծծմբական, ազոտական, քացախային, կաթնային թթուները։ Այս թթուների կիրառությունը, մակերեսները քայքայելու պատճառով, սահմանափակ է։

13. Հիմքեր
Նատրիումի հիդրօքսիդ (կծու նատրիում, կաուստիկ սոդա) . անգույն, անհոտ, սպիտակ բյուրեղներ են։ 2-4%-անոց լուծույթները ոչնչացնում են մանրէների վեգետատիվ ձևերը։ 10%-անոց լուծույթներն օգտագործում են կաշվի և սննդի արդյունաբերության մեջ սարքերի վարակազերծման նպատակով։

Նատրիում կարբոնատ (սոդա). 1-2%-անոց լուծույթներն ունեն թույլ արտահայտված բակտերիցիդ հատկություն։ Այդ պատճառով սոդան, որպես ինքնուրույն ախտահանիչ նյութ, չի օգտագործվում։

Նատրիումի մետասիլիկատ. օգտագործվում է աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների ախտահանման ժամանակ՝ 2%-անոց ջրային լուծույթների ձևով (ամանեղենը, սպիւոակեղենը, ւսրտաթորությունները վարակազերծելիս)։ 10%-անոց լուծույթները կիրառվում են կեղտահորերի, աղբարկղերի, կղանքի վարակազերծման ժամանակ։

14. Արտասահմանյան վարակազերծող նյութեր
Սայդեքս (ԱՄՆ) . երկբաղադրիչ պատրաստուկ է, որի հիմքում ընկած է գլյուտարովյան ալդեհիդը (2%)։ Օժտված է բազմակողմանի ախտահանիչ հատկությամբ (բակտերիցիդ, վիրուցիդ, ֆունգիցիդ, սպորոցիդ)։ Օգտագործվում է ջերմակայուն գործիքների և սարքերի վարակազերծման համար (էնդոսկոպներ, միկրովիրաբուժական զանազան ապարատներ, բժշկական, ստոմատոլոգիական գործիքներ և այլն)։
Վիրկոն (Հարավսլավիա) . բաց վարդագույն, ջրում լավ լուծվող փոշի է։ 0,1% –անոց լուծույթներն օժտված են բարձր բակտերիցիդ հատկությամբ՝ գրամդրական ևգրամբացասական մանրէների նկատմամբ։ 0,25%-անոց լուծույթները 30 րոպեի ընթացքում ինակտիվիզացիայի են ենթարկում պոլիմիելիտի, ռոտովիրուսների հարուցիչներին։ Օժտված է վիրուլիցիդ հատկությամբ (ВИЧ) ինֆեկցիայի, վիրուսային հեպատիտ "Բ" -ի դեպքում։ Առաջարկվում է օգտագործել կանխարգելիչ, ընթացիկ և եզրափակիչ ախտահանությունների ժամանակ։
Սավլոն (Անգլիա). դեղնագույն հեղուկ է, պարունակում է քլորհեքսիդին գլյուկոնատ, ПАВ-ի խառնուրդ։ Օգտագործվում է բժշկական հիմնակություններում ընթացիկ ախտահանման ժամանակ։ Գրամդրական և գրամբացասական բակտերիաների նկատմամբ օժտված է բակտերիցիդ հատկությամբ (բացի տուբերկուլոզից), ինչպես նաև վիրուլիցիդ ակտիվությամբ։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին