Արտակարգ իրավիճակներ

Արտակարգ իրավիճակները, նրանց դասակարգումը, բնու­թա­գիրը, կանխարգել­ման և բնակչու­թյան պաշտպա­նության ուղիները: ԱԻ-ի հիմ­նա­­­­կան ախտահարող գոր­ծոն­­ների բնութագիրը: Կո­րուստ­ների չափը և կառուց­վածքը:
Մարդկության զարգացման ողջ ընթացքում աղետները հազարավոր մարդկային զոհերի, զրկանքների և նյութական կորուստների պատճառ են դարձել: Դրանք մինչև օրս էլ ներկայացնում են զարգացող և մեծացող վտանգ՝ պետության և մարդկային հասարակության կողմից պահանջելով մեծ ուշադրություն:

Աղետը հասարակության կենսագործունեության բնականոն ընթացքի ընդհատումն է, որը բերում է մարդկային զոհերի, նյութական արժեքների ոչնչացմանը և մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին:
Աղետների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակներն, ըստ ազդեցության չափերի, լինում են՝
- Տեղային, երբ աղետը տեղի է ունեցել որևէ կառույցի /գործարան, ձեռնարկություն և այլն/ մի հատվածում և աղետի սահմանները դուրս չեն գալիս այդ տարածքից:
- Տեղական, երբ աղետն ընդգրկում է ամբողջ կառույցը կամ նրա մի քանի հատվածները:
- Համայնքային, երբ աղետի սահմանները դուրս չեն գալիս նրա տարածքից:
- Հանրապետական, երբ աղետի սահմանները դուրս չեն գալիս նրա տարածքից:
- Մարզային, երբ աղետի սահմանները դուրս չեն գալիս նրա տարածքից:
- Մերձսահմանային, երբ աղետը տեղի է ունեցել որևէ պետության սահմաններում, բայց հետևանքները առկա են մեկ այլ պետությունում:
Այս դասակարգման մեջ շատ կարևոր է նաև հաշվի առնել աղետի դեմ պայքարող փրկարար ուժերի քանակը: Եթե աղետը, ըստ ընդգրկած տարածքի, կրում է տեղային բնույթ, սակայն նրա հետևանքների դեմ պայքարում են ամբողջ կառույցի փրկարար ուժերը, ապա աղետը դիտվում է որպես համայնքային:

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
1. Բնական տարերային աղետներ-երկրաշարժ, ջրհեղեղ, սողանք, երաշտ, ցրտահարություն, շոգ, ուժեղ քամիներ, սելավ, առատ տեղացած ձյուն, ձնաբուք, ծովաշարժեր, հրաբխի ժայթքում, բնական հրդեհներ, փոթորիկ, մրրիկ, պտտահողմ, տորնադո:
2.Տեխնածին (անտրոպոգեն )- հրդեհ, պայթյուն, վթար (արդյունաբերական, տրանսպորտային, երկաթուղային, օդային) /ԱԷԿ վթար/:
3.Սոցիալական (սպեցիֆիկ )- համաճարակ, թմրամոլություն, ալկոհոլիզմ,սով:
4. Քաղաքական- ահաբեկչություն, պատերազմ, հասարակական անկարգություններ, գենոցիդ:
5.Էկոլոգիական- ջրի, ցամաքի հետ կապված փոփոխություններ, գրունտում ճառագայթային նյութերի գերբարձր կուտակումներ, մթնոլորտում թունավոր նյութերի առկայությունը, կենդանիների, բույսերի տեսակների անհայտացում, օզոնային շերտի քայքայում, գլոբալ տաքացումներ:
6. Արտակարգ իրավիճակներ- կապված գյուղատնտեսական կենդանիների հիվանդա-ցության և բույսերի վնասատուների հետ :

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արտակարգ իրավիճակները /ԱԻ/ որոշակի օբյեկտներում կամ տարածքում խոշոր վթարների, տեխնոլոգիական, տարերային կամ էկոլոգիական աղետների, համաճա-րակների, հնարավոր հակառակորդի կողմից հարվածի ժամանակակից միջոցների կիրառման հետևանքով մարդկանց կյանքի և գործունեության նորմալ պայմանների խախտումն է, որը հանգեցնում է մարդկային և նյութական կորուստների: Բժշկական տեսակետից արտակարգ է համարվում այն իրավիճակը, երբ առաջանում է խիստ ան-համապատասխանություն տուժածների պահանջարկի և առողջապահության ուժերով ու միջոցներով այն բավարարելու հնարավորության մեջ: Արտակարգ իրավիճակները իրենց դրսևորման տարածքներում ծանր վնասներ են պատճառում, ընդգրկելով հսկայական մասշտաբներ: Դրանք կարող են նույնիսկ ճակատագրական ազդեցություն ունենալ ազգի բնական զարգացման վրա:
Վթար - վտանգավոր, տեխնածին պատահար է, որն օբյեկտում որոշակի օդային տարածքում, հողատարածքում կամ ջրատարածքում ստեղծում է սպառնալիք մարդկանց կյանքի, առողջության համար և առաջացնում է շենքերի, սարքավորումների ու տրանս-պորտային միջոցների ավերումներ արտադրական կամ տրանսպորտային գործընթա-ցների խանգարումներ, ինչպես նաև վնաս է հասցնում շրջակա միջավայրին:
Կատաստրոֆա - անսպասելի, հանկարծահաս աղետ է, որը բերում է ծանր հետևանք-ների և ուղեկցվում է զանգվածային մարդկային զոհերով, նյութական արժեքների ոչնչաց-մամբ: Կատաստրոֆաների դասակարգումը ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության /ԱՀԿ/
- Օդերևութաբանական - փոթորիկ, մրրիկ, սառնամանիք, շոգ, երաշտ և այլն:
- Տոպոլոգիական - ջրհեղեղ, սողանքներ:
- Տելորային և տեկտոնիկ - երկրաշարժ, հրաբխի ժայթքում:
- Վթարներ - հրդեհներ, գնացքների, նավերի վթարներ, խոշոր պայթյուններ:
Տարերային աղետ - մեծ մասշտաբների բնական վտանգավոր երևույթներ են, կամ աշխարհագրական, երկրաբանական, մթնոլորտային և այլ ծագման պրոցեսներ, որոնք բնորոշվում են բնակչության անսպասելի խաթարումով, նյութական արժեքների ոչնչաց-մամբ, մարդկանց ախտահարումով կամ մահով:
Էկոլոգիական ԱԻ - ցամաքի /հողի, ընդերքի, լանդշավտի/ վիճակի փոփոխության հետ կապված արտակարգ իրավիճակներ են:


ԱԻ - Ի ՀԻՄՆԱԿԱՆ ԱԽՏԱՀԱՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
ԱԻ-ի ախտահարող գործոններն են՝ մեխանիկական /դինամիկ/, ճառագայթային, քիմիական, կենսաբանական, հոգեբանական և նյարդաբանական բնույթի, որոնք առաջացնում են վնասակար կամ մահացու ազդեցություն մարդկանց, կենդանական կամ բուսական աշխարհի, ինչպես նաև ժողովրդական տնտեսության օբյեկտների վրա: Ըստ իրենց ազդեցության մեխանիզմի դրանք կարող են լինել առաջնային և երկրորդային, ինչպես նաև կարող են ունենալ զուգակցված բնույթ:
Դինամիկ մեխանիկական գործոններ - առաջանում են զինամթերքների պայթյունի ժամանակ, տեխնոլոգիական պայթյունների /կաթսայի, գազամուղի ազդեցության, ինչպես նաև երկրաշարժերի ժամանակ սեյսմիկ ալիքների ազդեցության դեպքում/: Մարդկանց ախտահարումը տեղի է ունենում ինչպես հարվածող ալիքի անմիջական ազդեցության հետևանքով, այնպես էլ կառույցների թռչող կտորներով, ապակիների բեկորներով, գրունտով և այլն:
Ջերմային գործոն - բարձր ջերմաստիճանի հետևանքով /լուսային ճառագայթում, հրդեհներ, օդում ջերմաստիճանի կտրուկ բարձրացում/, առաջանում են ջերմային այրվածքներ, օրգանիզմի ընդհանուր տաքացում, ցածր ջերմաստիճանի դեպքում հնարա-վոր են օրգանիզմի սառեցում և ցրտահարվածություն:
Ճառագայթային գործոն - ճառագայթավտանգ օբյեկտների վթարների և միջուկային զենքի օգտագործման դեպքում իոնիզացնող ճառագայթման ազդեցության հետևանքով զարգանում է ճառագայթային հիվանդություն և մաշկի ճառագայթային այրվածքներ: Շնչառական ուղիներով և աղեստամոքսային համակարգի միջոցով օրգանիզմ ներթափանցելու դեպքում ճառագայթային նյութերը առաջացնում են ներքին օրգանների ախտահարումներ:
Քիմիական գործոն- ուժեղ ներգործող թունավոր նյութերը, մարտական թունավոր նյութերը, արդյունաբերական և այլ նյութերը ազդելով մարդկանց վրա քիմիական վթարների, քիմիական զենքի օգտագործման դեպքում առաջացնում են տարբեր բնույթի և ծանրության ախտահարումներ:
Կենսաբանական գործոն - տոքսինների, մանրեների և այլ կենսաբանական միջոցների արտահոսքի և տարածման դեպքում կենսաբանական վտանգավոր օբյեկտների վթարների պայմաններում հակառակորդի կողմից օգտագործման ժամանակ առաջացնում են զանգվածային վարակիչ հիվանդություններ /համաճարակներ/ կամ զանգվածային թունավորումներ:
Հոգեբանական և նյարդաբանական ազդեցություն - ԱԻ-ում այս ախտահարող գործոնները կարող են մարդկանց մոտ առաջացնել աշխատունակության իջեցում, հոգեկան խանգարումներ: ԱԻ-ի ախտահարող գործոնների ոչ բարենպաստ ազդեցու-թյունը մարդկանց և շրջապատող միջավայրի վրա կախված է ոչ միայն ինտենսիվու-թյունից, այլ նաև երկարատև ազդեցությունից: Այս դեպքում հնարավոր են զուգակցված, բազմակի և կոմբինացված ախտահարումներ: Տարբեր անատոմիական շրջանների ախտահարումները /օրինակ՝ կրծքավանդակի և որովայնի/, որոնք առաջացել են մեկ վնասվածքային գործոնի ազդեցության հետևանքով կոչվում են զուգակցված, իսկ մեկ անատոմիական շրջանի ախտահարումը մի քանի տեղում /օրինակ՝ ազդրոսկրի կոտրվածքը 2 տեղով/ բազմակի: Երկու կամ մի քանի վնասվածքային գործոններով ախտահարումը /օրինակ՝ մեխանիկական կամ իոնիզացնող ճառագայթում/ կոմբինացված:
ԱԻ-ի տեղեկացում - միջոցառումների համալիր է, որը անց է կացվում նախօրոք և ուղղված է ԱԻ-ի առաջացման հնարավոր մաքսիմալ նվազեցմանը, նաև բնակչության առողջության պահպանմանը, շրջապատող միջավայրի վնասի չափերի իջեցմանը և այլն:
ԱԻ-ի վերացում - վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներն են, որոնք անց են կացվում ԱԻ-ում և ուղղված են բնակչության առողջության պահպանմանը և կյանքի փրկմանը, շրջապատող միջավայրին հասցրած վնասի չափերի իջեցմանը, նաև ԱԻ-ի գոտում վնասակար գործոնների ազդեցության ոչնչացմանը: ԱԻ-ի գոտին այն տա-րածքն է, որտեղ տեղի է ունեցել ԱԻ:

ԱԻ - Ի ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԱԻ-ի բժշկասանիտարական հետևանքները Աի-ի համալիր բնութագրումն է, որը որոշում է բժշկասանիտարական ապահովման ցանկը, ծավալը և կազմակերպումը: Ընդգրկում է սանիտարական կորուստների առաջացման մեծությունը և բնույթը, ախտահարվածների, որոնք կարիք ունեն տարբեր տեսակի բժշկական օգնության ցուցաբերման, ԱԻ-ի գոտում բժշկական տարահանման միջոցառումների անցկացման պայմանները, ԱԻ-ում սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային իրավիճակի առաջացումը, բուժկանխարգելման, սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և բժշկական գույքով մատակարարման հիմնարկների շարքից դուրս գալը, նաև ԱԻ-ի գոտում և մոտակայքում գտնվող շրջանների բնակչության կենսաապահովման խախտումը և այլն:
ԱԻ-ում ախտահարվածը այն մարդն է, որը ախտահարման գործոնի անուղղակի կամ անմիջականորեն ազդեցության հետևանքով կորցրել է առողջությունը: ԱԻ-ում առաջացած ընդհանուր կորուստները լինում են անվերադարձ և սանի­տարական:
Անվերադարձ կորուստները արտակարգ իրավիճակի առաջացման պահին և մինչև բժշկական տարհանման առաջին փուլ ընդունված մահացած մարդիկ և անհայտ կորած-ներն են:
Սանիտարական կորուստներ այն տուժած և ախտահարված մարդիկ են,որոնք կորցրել են աշխատունակությունը և ոչ պակաս քան 24 ժամվա ընթացքում դիմել են բուժօգնության:
Սանիտարական կորուստների կառուցվածքը - տուժածների /հիվանդների/ բաշխումն է ըստ ախտահարման աստիճանի ծանրության /հիվանդության/ - ծայրահեղ ծանր, ծանր, միջին աստիճանի ծանրության, թեթև ախտահարման բնույթի և տեղակայման /հիվանդության տեսակի/, /աղյուսակ 1/: Այս աղյուսակից երևում է, որ տարբեր աղետների հետևանքով առաջացած կորուստ-ների չափը և կառուցվածքը խիստ տատանվում է և կախված է մի շարք պայմանավորող գործոններից /ախտահարող գործոնի տեսակից, ինտենսիվությունից, բնակչոթյան քանակից, կառույցների բնույթից, պաշտպանվածության աստիճանից, մարդկանց պատրաստվածությունից և այլն/:

Աղյուսակ 1

tb1
Երկրաշարժի ժամանակ վնասվածքների 22-45%-ը ծագում է փլուզվող շենքերի և ընկնող կոնստրուկցիաների հետևանքով, իսկ 55%-ը մարդկանց սխալ վարքի պատճառով /խուճապ, թաքնվելու ոչ ճիշտ վարվելակերպ/: Վնասվածքների տեղակայման և բնույթի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ աղետներից տուժած մարդկանց մեծ մասի մոտ մեխանիկական վնասվածքի դեպքում գերակշռում են ոսկրերի կոտրվածքները և գանգուղեղային վնասվածքները, /աղյուսակ 2/:

tb2
Այսպես, Արզամաս քաղաքի պայթյունի դեպքում /1988թ./ կազմում է - 20.2%, Հայաստանի երկրաշարժի դեպքում՝/ 1988թ./ - 5.6%: Արզամասում վերջույթների ողնաշարի կոնքի կոտրվածքները 11.6%, Հայաստանում՝ 27.0%:


 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին