Էթիոլոգիա

Էթիոլոգիան (հուն. αἰτία — պատճառ և λόγος — մտածել, ենթադրել, կարծել) կամ պատճառագիտությունը բժշկության բաժին է, որն ուսումնասիրում է հիվանդությունների և ախտաբանական վիճակների պատճառները: Գտնելով պատճառը հնարավորություն է ստեղծվում պատճառի վերացման կամ պատճառահետևանքային կապի խզման շնորհիվ բուժել կամ կանխարգելել հիվանդությունըՆերկայումս հայտնի հիվանդությունների պատճառների մեծամասնությունը հայտնաբերվել և ուսումնասիերվել են XX դարում: