Գրիպ

Գրիպը (gripper-բռնել) սուր, համաճարակային, հիմնականում շնչական, անոթային համակարգերի ախտահարումով, օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայով, տենդով, ոսկրահոդային ու մկանային ցավերով ընթացող ինֆեկցիոն հիվանդություն է: Տարածված է ամենուրեք, հիվանդացության ցուցանիշների շեշտակի բարձրացում արձանագրվում է տարվա ցուրտ ամիսներին՝ 2-3 տարին մեկ առաջացնելով համաճարակներ: Ինֆեկցիայի աղբյուր է հիվանդ մարդը կամ վարակակիրը, ընդ որում ինֆեկցված մարդը շրջապատի համար վարակիչ է դառնում կլինիկական ախտանիշները ի հայտ գալուց դեռևս 18-24 ժամ առաջ և շարունակում է հարուցիչների արտազատումը հիվանդության ողջ ընթացքում ու նույնիսկ լավանալուց հետո` մինչև 48 ժամ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին