Գանզերի համախտանիշ

Հանդիպում է հիմնականում բանտարկյալների շրջանում և իր կլինիկական պատկերով շատ նման է պսեդոդեմենցիային, սակայն այս դեպքում զարգանում են նաև ցնորքներ, որոնք արտահայտում են պսիխոտրավմատիկ իրավիճակը։ Ընթանում է գիտակցության մթնշաղային նեղացման ֆոնի վրա։ Բնորոշ են ոչ տեղին, անմիտ արարքները, օրինակ բերանի փոխարեն քիթն է ցույց տալիս, ծխախոտի փոխարեն լուցկին է դնում բերանը, վերնաշապիկը հագնում է տաբատի փոխարեն։ Այս ամենը կարող է թողնել սիմուլյացիայի տպավորություն, ուստի անհրաժեշտ է մանրակրկիտ կլինիկական հետազոտություն։ Ունի սուր ընթացք, տևում է մի քանի օրից մինչև մի քանի ամիս, ավարտվում է լիակատար առողջացմամբ և հետագա ամնեզիայով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին