Իր բաղադրությամբ բարդ, անգույն հեղուկ է, արտադրվում է կենդանների ստամոքսի լորձաթաղանթի տարբեր բջիջների կողմից: Պարունակում է պրոտեինազ ֆերմենտներ (պեպսին, գաստրիկսին, ռենին, ժելատինազա) և ոչ մեծ քանակությամբ լիպազներ, աղաթթու և լորձ: Աղաթթուն ակտիվացնում է ֆերմենտները , առաջացնում է սպիտակուցների բնափոխում և փքում, պայմանավորում է Ս. բակտերիական հատկությունները, խթանում աղիների հորմոնների անջատումը: Լորձը պաշտպանում է ստամոքսի պատը մեխանիկական և քիմիական գրգռումներից: Օրվա ընթացքում մարդու ստամոքսում արտադրվում է մինչև 2 լ Ս.: Ս. բաղադրությունը և քանակը փոփոխվում են` կապված ընդունված սննդի բնույթի, ինչպես նաև մարսողական օրգանների հիվանդությունների հետ: