Գիբիտան

Թափանցիկ հեղուկ է, պարունակում է 20% քլորհեքսիդին գլյուկոնատ։ Օժտված է գրամդրական և գրամբացասական մանրէների նկատմամբ հակամիկրոբային ազդեցությամբ՝ 0,05% խտություններով։ Օգտագործվում է ընթացիկ և եզրափակիչ ախտահանումների ժամանակ։ Վարակազերծում է բժշկական գործիքները, վիրաբույժի և բժշկական անձնակազմի ձեռքերը։