Ադենոհիպոֆիզի գլանդոտրոպ հորմոններ

Ադենոհիպոֆիզի գլանդոտրոպ հորմոններԱդենոհիպոֆիզի գլանդոտրոպ հորմոններն ու նրանց ներդատական գեղձերը կարգավորող ֆունկցիաները
 
Հիպոֆիզի առաջային բլթի գլանդոտրոպ հորմոնները ԱԿՏՀ-ը, ԹՏՀ-ը, ՖԽՀ-ը, ԼՀ-ը թողնում են սպեցիֆիկ կարգավորիչ ազդեցություն համապատասխան ներզատիչ գեղձերի գործունեության վրա։ ԱԿՏՀ-ը առաջացնում է մակերիկամների կեղևի բջջային տարրերի (հիմնականում խրձային և ցանցային գոտիների) աճ և նրանց հորմոնաարտադրության գործունեության ակտիվացում։ ԹՏՀ-ը վահանաձև գեղձի ֆոլիկուլային ապարատի մորֆոգենեզի ն նրա հորմոնների սինթեզի էտապների ու արտագրության հիմնական կարգավորիչն է։
 
ՖԽՀ-ը արագացնում է ձվարանի ֆոլիկուլների աճը, նախապատրաստում է նրանց ԼՀ-ի ազդեցությանը, ինչպես նաև խթանում է սպերմատոգենեզը Սերտոլիի բջիջներում։ԼՀ֊ը խթանում է ձվազատությունն ու դեղին մարմնի առաջացումը, հորմոն արտադրող Լեյդիգի բջիջների աճը սերմնարաններով ինչպես նաև իգական ու արական սեռական հորմոնների արտադրությունը։ Ենթատեսաթմբի հիպոֆիզոտրոպ գոտիների քայքայումը, ինչպես նաև կենդանիների հիպոֆիզի հեռացումը խիստ ընկճում է բոլոր պրոցեսները նրանցով կարգավորող ներզատիչ գեղձերում, որն ընդգծում է նշված տրոպ հորմոնների դերը նրանց գործունեության մեջ։Ենթատեսաթմբային ազդանշանները սպեցիֆիկ փոխակերպելու և ծայրամասային գեղձերին հաղորդելու հետ միասին, գլանդոտրոպինները ընդունակ են ազդելու նաև այլ պրոցեսների վրա։ Օրինակ, ԱԿՏՀ-ը կարող է ուժեղացնել ճարպերի քայքայումը, խթանել ՄԽՀ-ի արտադրությունը ն այլն:
 
 
 
 
 
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
 
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին