Գլոսալգիա

Առանց նկատելի փոփոխությունների ընթացող ախտաբանական վիճակ է, որը բնորոշվում է լեզվի ցավով կամ տհաճ զգացողություններով: Պատճառագիտության մեջ մեծ դեր է հատկացվում վեգետատիվ նյարդային խանգարումներին: Կարող է հանդիսանալ որևէ ընդհանուր հիվանդության ախտանիշ (շաքարային դիաբետ, անեմիաներ, հոգեկան խանգարումներ, Շյոգրենի հիվանդություն, երբեմն բերանի խոռոչի կանդիդոզ, ԿՏՈ, ալվեոլիտ և այլն):

Կլինիկա: Հիմնական գանգատը` ցավ, այրոցի զգացողություն, ծակծկոց կամ թմրածություն լեզվի շրջանում: Ցավը կարող է ճառագայթել: Այն չունի մշտական բնույթ, արտահայտվում է կամ երեկոյան կամ գիշերը, խոսելիս և ուտելիս բացակայում է: Բերանի խոռոչի լորձաթաղանթը քիչ գերարյուն է, փայլուն, թուէը փրփրոտ, երբեմն լեզվի աննշան այտուց:
Կարբերում են լեզվային նյարդաբորբ, երբ ցավը կրում է նոպայաձև բնույթ և սաստկանում է ուտելուց կամ խոսելուց:

Բուժումն անցկացնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տեղային և ընդհանուր գործոնների վրա:  Միջոցառումներից են` խերանի խոռոչի սանացիա, տրավմատիկ գործոնների վերացում, կերատոլիտիկների օգտագործում – 3-5% ռեզորցինի, 5-10% սալիցիլային սպիրտով լեզվի մեջքի մշակում: Ցուցված է նաև օջախի տակ ներարկել 0,25% CaCl2 լուծույթ: Պտկիկների արտահայտված գերաճի դեպքում` կրիոդեստրուկցիա:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին