Գլյուկոզա

ԳլյուկոզաԳլյուկոզան (C6H12O6) («խաղողի շաքար», դեքստրոզ) հանդիպում է բազմաթիվ մերգերի և հատապտուղների հյութի մեջ, այդ թվում նաև հասած խաղողի մեջ մեծ քանակներով, այստեղից էլ եկել է նրա անվանումը: Գլյուկոզան վեցատոմանի ածխաջուր է:

Ֆիզիկական հատկությունները
Սպիտակ բյուրեղներով փոշի է, քաղցր համով, լավ է լուծվում ջրի մեջ, քիչ` սպիրտի մեջ և չի լուծվում եթերի մեջ: Հալման ջերմաստիճանն է 146oC:

Ստացումը և քիմիական հատկությունները
Գլյուկոզան հանդիսանում բազմաթիվ դիսախարիդների և պոլիսախարիդների հիդրոլիզի պրոդուկտ: Արտադրական մաշտաբներով գլյուկոզը ստացվում է օսլայի կամ ցելյուլյոզի հիդրոլիզի միջոցով: Գլյուկոզան կարող է վերականգնվել վեցատոմանի սպիրտի` սորբիտի: Ինչպես բոլոր ալդեհիդները, այն հեշտ է օքսիդացվում: Գլյուկոզան վերականգնում է արծաթը նրա օքսիդի ամոնյակային լուծույթից և երկվալենտ պղինցը մինչև միավալենտի: Հեշտությամբ ալկիլացվում է և ացետիլացվում:

Կենսաբանական նշանակությունը
Գլյուկոզան ֆոտոսինթոզի հիմնական պրոդուկտն է, առաջանում է Կալվինի ցիկլի ընթացքում: Մարդու և կենդանիների օրգանիզմներում գլյուկոզը հանդիսանում է մետաբոլիկ պրոցեսների հիմնական և ավելի ունիվերսալ էներգիայի աղբյուր: Օրգանիզմի բոլոր բջիջները ունակ են յուրացնել գլյուկոզան, այն պարագայում երբ էներգիայի այլ աղբյուրներ ինչպիսիք են գլիցերինը, ֆրուկտոզան, ճարպաթթուները կարող են օգտագործել միայն որոշ տեսակի բջիջներ: Գլյուկոզայի փոխադրումը արտաքին միջավայրից բջջի մեջ իրականացվում է ակտիվ տրանմեմբրանային փոխադրումով, հատուկ սպիտակուցի` հեքսոզների տրանսպորտյորի (փոխադրողի) միջոցով: Բջիջներում գլյուկոզան կարող է ենթարկվել գլիկոլիզի` ԱԵՖ-ի տեսքով էներգիայի ստացման: Գլիկոլիզի շղթայի առաջին ֆերմենտն է հանդիսանում հեքսոկինազը, որի ակտիվությունը կարգավորվում է հորմոնների միջոցով. ինսուլինը ավելացնում է հեքսոկինազի ակտիվությունը, իսկ գլյուկոկորտիկոիդները` իջեցնում: Հետո ռեակցիայի արգասիքները մտնում են Կրեբսի ցիկլի մեջ, որն իրենից ներկայացնում է ԱԵՖ-ի առաջացմամբ իրար հաջորդող բիոքիմիական օքսիդացման ռեակցիաներ: 1գ գլյուկոզի մինչը CO2 օքսիդացումից առաջանում է 17.6 կՋ էներգիա: Էներգիայի աղբյուր հանդիսացող շատ նյութեր կարող են լյարդում փոխակերպվել գյլուկոզայի. օրինակ` կաթնաթթուն, շատ ճարպաթթուներ, գլիցերինը, ամինաթթուներ և սպիտակուցներ: Այս պրոցեսը անվանում են գլիկոնեոգենեզՄարդու համար շատ կարևոր է արյան մեջ գլյուկոզայի ստաբիլ մակարդակի պահպանումը, այն իրագործվում է ածխաջրերի փոխանակության հորմոնալ կարգավորման շնորհիվ և այս օղակում խանգարումները բերում են ծանր հետևանքների, օրինակ` դիաբետի առաջացման:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին