Գլիկոգենային հիվանդություն

Ածխաջրային փոխանակության յուրահատուկ խանգարում: Առաջանում է գլիկոգենոլիզի ու գլիկոգենեզի հակադարձ պրոցեսների  և միաժամանակ սպիտակուցային ու ճարպային փոխանակության խանգարումներ: Բնածին, սակավ հադիպող հիվանդություն է, կրում է ընտանեկան բնույթ: Գ. Հ. մեջ կարևոր տեղ է գրավում  գլյուկոզա-6- ֆոսֆատազային և այլ էնզիմներին, ինչպես նաև մի քանի հորմոնային համակարգերին (ենթաստամոքսային գեղձ, հիպոթալամուս, հիպոֆիզի առջևի հատված), կենտրոնական նյարդային համակարգին: