Փսխում

Փսխումը բարդ ռեֆլեկտոր ակտ է, որի ընթացքում ստամոքսի պարունակությունը բերանի խոռոչով դուրս է թափվում, իսկ հազվադեպ կարող է լցվել քթի խոռոչ կամ շնչափող: Ֆիզիոլոգիական առումով, փսխումը մարսողական համակարգի պաշտպանական ռեակցիան է:

Փսխումը ուղեկցվում է շնչառական, արյան շրջանառության որոշակի ռեակցիայով, որն ապացույց է փսխման ռեֆլեքսի, շնչառական, անոթաշարժիչ և այլ կենտրոնների կապի մասին: Հաճախ փսխմանը նախորդում է սրտխառնոցը: Օրգանիզմի որոշ հատվածների գրգռման հետևանքով առաջանում է փսխման ռեֆլեքս, օրինակ, ըմպանը, մասնավորապես, նրա հետին պատը, որովայնը, պսակաձև և միջընդերային անոթները, լեղուղիները, գլխուղեղի կեղևը: Փսխման կենտրոնի գրգռումը կարող է լինել ներգանգային ճնշման բարձրացման ժամանակ, որը հաճախ առաջանում է ցավի գրգռիչներից: Փսխման ռեֆլեքս է առաջանում նաև, երբ արյան մեջ են անցնում տարբեր քիմիական նյութեր (դեղեր, տոքսիններ), որոնք գրգռում են փսխման կենտրոնը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին