Զարկերակային գերարյունությունը (հիպերեմիան) օրգանի, հյուսվածքի բարձրացրած արյունալցումն է զարկերակային արյան ուժեղացած ներհոսի հետևանքով: Այն կարող է ունենալ ընդհանուր բնույթ, որը լինում է շրջանառող արյան ծավալի (պլեթորա) մեծացման կամ էրիթրոցիտների քանակի ավելացման (էրիթրեմիա) դեպքում: Այդպիսի դեպքերում նկատվում է մաշկային ծածկույթների և լորձաթաղանթների կարմրություն և զարկերակային ճնշման բարձրացում: Հաճախ զարկերակային գերարյունությունը կրում է տեղային բնույթ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին