Հոմոնիմ հեմիանոփսիան բնորոշվում է` մեկ աչքում տեսադաշտի քունքային կեսի բացակայությամբ և քթային կեսի մյուս աչքում և արտացոլում է տեսուղու ռետրոխիազմով ախտահարում տեսադաշտի դեֆեկտի հակառակ կողմում: Հեմիանոփսիան կարող է լինել և մասնակի, եթե տեսադաշտը բացակայում է մեկ քառորդում և սահմանը անցնում է կենտրոնական գծով: Բիլթային հեմիանոփսիաների ժամանակ պահպանվում է դեղին բծի ֆունկցիան: Հոմոնիմ հեմիանոփսիայի պատճառ է հանդիսանում գլխուղեղի ուռուցքներ, բորբոքային հիվանդություններ կամ արյունազեղումներ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին