Բնածին, նորմալ ֆիզիոլոգիական զգացում, որով պայմանավոորված է սնունդ հայթայթելո և ընդունելու ձգտումը: Քաղցի ձգտումը պայմանավորված է սննդային կենտրոնի վրա հեշտ յուրացվող սննդանյութերով աղքատ արյան դրդիչ ազդեցությամբ: Սննդային կենտրոնը գլխուղեղի բոլոր այն նյարդային գոյացությունների միասնությունն է, որոնց գործունեությամբ պայմանավորվում են կենդանիների ու մարդու սննդային վարքը և սնոնդ ընդունելը, ինչպես նաև մարսողական ֆունկցիայի կարգավորումը: