Գերշաքարայնություն

Հիպերգլիկեմիա` արյան մեջ նորմայից ավելի շաքարի քանակի ավելցուկը, որի դրսևորումը կարևոր ախտանշան է էնդոկրին և ոչ էնդոկրին հիվանդությունների բացահայտման համար: Դա վերաբերվում է հատկապես շաքարային դիաբետին, երբ օրգանիզմում ինսուլինի անբավարարության պատճառով ինտենսիվանում է ոչ ածխաջրերից շաքարի առաջացման պրոցեսը, լյարդից գլյուկոզայի մուտքը արյան մեջ աճում է և հյուսվածքներում իջնում է դրա յուրացման մակարդակը, որի հետևանքով արյան մեջ շաքարի ավելցուկ է դիտվում: Հիպերգլիկեմիան կարող է երևան գալ նաև հիպոֆիզի հետ կապված որոշ հիվանդությունների ժամանակ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին