Օրգանիզմների չհարմարված մասնագիտացումը: էվոլյուցիոն ուղղություններից մեկն է, որի դեպքում կյանքի որոշակի պայմաններին հարմարվելը հանգեցնում է օրգանիզմում ներքին հակասությունների դրսևորմանը, որոնք կանխում են այդ հատկանիշի հետագա կատարելագործումը, իսկ երբեմն նաև կարգաբանական տվյալ խմբի ընդհանուր էվոլյուցիոն զարգացումը, որը և տանում է նրա ոչնչացման։ Օրինակ, էվոլյուցիայի ընթացքում որոշ սմբակավորներ ունեցել են մեխանիկական իմաստով ոչ ամուր վերջավորություններ. դա նպաստել է այդ ճյուղի անհետացմանը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին