Հիպոֆիզի միջին բլթի հորմոնը: Կոչվում է նաև մելանոցիտխթանիչ հորմոն։ Իր բնույթով պոլիպեպտիդ է, ստացվում է քիմիապես մաքուր վիճակում։ Կարգավորում է մելանինի փոխանակությունը։ Խթանում է նաև աչքի ցանցենու ցուպիկների և սրվակիկների գործունեությունը՝ մեծացնելով տեսողության սրությունը: