Աղիքային հյութ

Աղիքային հյութը ամբողջ բարակ աղիքի լորձաթաղանթի խորշիկներում տեղադրված լիբերկունյան գեղձերի գործունեության արգասիքն Է: Բարակ աղիքի լորձաթաղանթում տեղի Է ունենում մակերեսային Էպիթելային շերտի բջիջների անընդհատ վերափոխում: Բջիջները գոյանում են խորշիկներում, ապա թավիկներով տեղաշարժվում ու պարունակած ֆերմենտներով հանդերձ պլոկվում են նրանց գագաթից: Հյութազսւտության նման տեսակը, որի ժամանակ անընդհատ տեղի Է ունենում գեղձային բջիջների մահացում ու անջատում, կոչվում Է մորֆոնեկրուբիկ: Մարդկանց այդ բջիջների լրիվ վերանորոգումը կատարվում Է 2-6 օրվա ընթացքում: Աղիքային հյութը պղտոր, հիմնային ռեակցիայով (pH = 7,2-7,5, իսկ ուժեղ հյութազատության դեպքում` մինչև 8,6) հեղուկ Է, որի ընդհանուր քանակը օրվա ընթացքում կարող Է հասնել 2,5 լիտրի:

Ցենտրիֆուգման ժամանակ աղիքային հյութը բաժանվում Է հեղուկ և պինդ մասերի, որոնց հարաբերությունը, կախված բարակ աղիքի լորձաթաղանթի գրգռման բնույթից և ուժից, փոփոխվում Է: Հյութի հեղուկ բաժինը կազմված Է օրգանական և անօրգանական նյութերի ջրային լուծույթներից, որոնց մի մասը հյութի մեջ Է փոխադրվել արյունից, իսկ մյուս մասը` մահացած և քայքայված Էպիթելային բջիջներից: Անօրգանական նյութերից աղիքային հյութի կազմի մեջ մտնում են նատրիումի, կալիումի, կալցիումի քլորիդները, բիկարբոնատները, ֆոսֆատները: Օրգանական նյութերից աղիքային հյութը պարունակում է լորձ, սպիտակուցներ, ամինաթթուներ, միզանյութ և նյութափոխանակության այլ արգասիքներ: Աղիքային հյութի պինդ բաժինն ունի դեղնագորշագույն լորձային գնդերի ձև և կազմված է քայքայված էպիթելային բջիջներից ու լորձից: Լորձային կուտակումներում բարձր է ֆերմենտների ակտիվությունը, որոնք ապահովում են սննդանյութերի հիդրոլիզը: Ֆերմենտների հիմնական մասը սինթեզվում Է աղիքի լորձաթաղանթում, իսկ որոշ քանակ փոխադրվում Է արյունից: Աղիքային հյութում պարունակվում են 20- ից ավելի տարբեր ֆերմենտներ, որոնք մասնակցում են մարսողությանը: Դրանք են պեպտիդազները (ամինոպոլիպեպտիդազներ, դիպեպտիդազներ, լեյցինամինոպեպտիդազներ և այլն, որոնք ընդհանրացվում են Էրիպսիններ ընդհանուր անվան տակ), ամիլազը, լակտազը, սախարազը, լիպազը, ֆոսֆոլիպազը, խոլեստերոլէսթերազը, նուկլեոտիդազը, նուկլեազները, հիմնային և թթվային ֆոսֆոտազները և պանկրեատիկ տրիպսինոգենը ակտիվացնող էնտերոկինազը: Նեոգործելով համապատասխան սննդանյութերի վրա`այս ֆերմենտները դրանց հասցնում են լուծելի մոնոմերների աստիճանի (ամինաթթուների, ճարպաթթուների, միաշաքարների), որոնք ներծծվում են բարակ աղիքի լորձաթաղանթով:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին