Սրտի մկանաթելերի երկարության և կծկման ուժի միջև կապի փաստը: Համաձայն այս օրենքի` սրտի կծկման ուժը ուղիղ համեմատական է կծկումից առաջ նրա մկանթելերի երկարությանը: Ունի կարևոր նշանակություն սրտային արատների հատուցման, ինչպես նաև առաջադրվող պայմաններին սրտի աշխատանքի հարմարեցման և արյան շրջանառության նորմալ ապահովման գործում: Կոչվում է Ստարլինգի օրենք: