Լեյկեմիա

Լեյոզ, սպիտակարյունություն: Արյունաստեղծ հյուսվածքի համակարգի ուռուցքային հիվանդություն: Բնորոշվում է արյունաստեղծման խանգարումներով, արտահայտվում է արյունաստեղծ, ինչպես նաև այլ օրգաններում (երիկամներ, արյան անոթներ, նյարդեր, մաշկ) արյան ոչ հասուն, ախտաբանական բջիջների գերաճով։