Գազափոխանակությունը թոքերում

Գազափոխանակությունը թոքերումԳազերի հարաբերությունը ներշնչած,  արտաշնչած և բշտիկային օդում։ Մարդու կողմից ներշնչվող մթնոլորտային օդը բնութագրվում է հարաբերական կայուն գազային բաղադրությամբ։ Արտաշնչվող օդում, համեմատած մթնոլորտայինի հետ, քիչ է թթվածինը և շատ է ածխածնի երկօքսիդը։ Բշտիկային օդում թթվածնի քանակն ավելի փոքր է, իսկ ածխածնի երկօքսիդը՝ շատ, որը վկայում է բշտիկներում տեղի ունեցող գազափոխանակության մասին։ Գազային բաղադրությամբ արտաշնչված օդը տարբերվում է բշտիկայինից, քանի որ հանդիսանում է մեռյալ տարածության (որը պարունակում է մթնոլորտային օդ) և բշտիկային օդի խառնուրդ :

Բշտիկային օդի բաղադրությունով է պայմանավորված զարկերակային արյան կազմը։ Քանի որ այդ օդը հանդիսանում է օրգանիզմի ներքին գազային միջավայրը, իսկ թոքերի գազափոխանակությունն ունի անընդհատ բնույթ, ուստի շատ կարևոր են այն կարգավորիչ մեխանիզմները, որոնք նպաստում են բշտիկային օդի կայուն բաղադրության ապահովմանը։ Անհրաժեշտ է նշել, որ հանգիստ շնչառության ժամանակ բշտիկային օդի կազմը համեմատաբար քիչ չափով է կախված ներշնչման ու արտաշնչման փուլերից, քանի որ յուրաքանչյուր ներշնչման ժամանակ թարմացվում է բշտիկային օդի միայն 1/7 բաժինը։ Իսկ ուժեղացած շնչառության ժամանակ մեծանում է բշտիկների գազային բաղադրության կախվածությունը ներշնչման և արտաշնչման չափից։ 

Մկանային աշխատանքի ժամանակ օրգանիզմի էներգիական ծախսերի ապահովման համար մեծանում է թթվածնի օգտագործումն ու ածխաթթու գազի արտահանումը։ ԸԿղ որում օդափոխությունն ուժեղանոմ է ի հաշիվ շնչառության խորության կամ հաճախականության մեծացման (հիպերպեոէ), որի շնորհիվ բշտիկային օդի բաղադրությունը պահպանվում է նորմայի սահմաններում։ Գերօդափոխության դեպքում բշտիկներում փոքրանում է CO2-ի մասնական ճնշումը (հիպոկապնիա), իսկ թթվածինը՝ մեծանում։ Օդափոխության անբավարարության դեպքում (հիպովենտիլյացիա) բշտիկներում բարձրանում է ածխածեի երկօքսիդի քանակությունը (հիպերկապնիա)։ Եթե գազափոխանակությունն ավելի ինտենսիվ է կատարվում, քան օդափոխությունը, ապա բշտիկներում առաջանում է թթվածնի մասնական ճնշման անկում (հիպօքսիա)։ Միաժամանակ կփոխվեն զարկերակային արյան թթվածնի ու ածխածնի երկօքսիդի մասնական ճնշումները։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին