Նյարդային համակարգ

Նյարդային համակարգԲջիջները, որոնք հարմարեցված են դրդվելու օգնությամբ արձագանքելու արտաքին գրգռիչներին և ձևավորում են պարզագույն նյարդային համակարգ, առկա են անողնաշարավորների մոտ։ Ամենապարզունակ ձևր, որը պահպանվել է, դա ցածրագույն աղեխորշավորների (օրինակ, հիդրայի) նյարդային համակարգն է։ Այն ցանցանման կամ սփռուն նյարդային համակարգ է և թույլ չի տալիս ձևավորել տարբերակված ռեակցիաներ գրգռի նկատմամբ։
Հետագա զարգացման ընթացքում, կապված մասնագիտացված ընկալիչ կառույցների զարգացման հետ, այն անցնում է հաջորդ՝ սփռունհանգուցային ձևին (կա– տարակիր)։

էվոլյուցիոն զարգացման հաջորդ փուլում տեղի է ունենում անցում նյարդային համակարգի կառուցման սփռուն-հանգուցային ձևից դեպի մաքուր հանգուցային։ Փաստորեն, այս դեպքում տեղի է ունենում անցում շարժումների ծայրամասային կարգավորումից դեպի կենտրոնականր։
Նյարդային համակարգի հանգուցային կառուցվածքը բնորոշ է անողնաշարավոր կենդանիների համար։ Դրանք բարձրագույն որդերն են (անձրևաորդ, տզրուկ), հատվածոտանիները (միջատներ, խեցգետինանմաններ), փշամորթները (ծովային ոզնի, ծովաստղ), փափկամարմինները (ութոտանի)։

Այդ կենդանիների տարբեր ներկայացուցիչների մոտ նյարդային հանգույցների քանակը, նրանց տեղադրությունը, կապերը նրանց միջև ծայրաստիճան տարատեսակ են։ Այն ձևերի մոտ, որոնք անցել են ակտիվ շարժման և որտեղ ի հայտ է եկել տարածական ընկալում (եթե կենդանին արագ է շարժվում, նախապես պետք է գիտենա, թե իրենից հեռու ինչ է գտնվում), նյարդային հանգույցների հիմնական զանգվածը կապվում է տարածական ընկալիչների հետ։ •Քանի որ այդպիսի ընկալիչները միշտ տեղադրված են մարմնի գլխային մասում (այսինքն, նրա այն ծայրում, որն ուղղված է դեպի շարժման կողմը), ապա ազատ տեղաշարժվող կենդանիների մոտ հիմնական նյարդային կառույցները նույնպես տեղակայված են լինում այդ կողմում։Ողնաշարավորների նյարդային համակարգի կառուցման ընդհանուր սկզբունքը խիստ տարբերվում է անողնաշարավոր կենդանիների նյարդային համակարգի կառուցվածքի հանգուցային ձևից։ Ողնաշրավորների կենտրոնական նյարդային համակարգը սաղմնային զարգացման ամենավաղ շրջաններից սկսած հիմնադրվում է ամբողջական նյարդային խողովակի ձևով, որը հետագայում շերտավորվում է ուղեղի տարբեր բաժինների։ Ողնաշարավորների նյարդային խողովակը տեղադրված է մարմնի մեջքային (դորզալ) կողմում, այն դեպքում, երբ անողնաշարավորների հանգուցային նյարդային շղթան տեղադրված է մարմնի փորային (վնետրալ) կողմում։

Ողնաշարավորների առավել պարզունակ ձևերի (նշտարիկ) ԿՆՀ-ր հասուն վիճակում ևս պահպանում է քիչ տարբերակված ամբողջական նյարդային խողովակի ձևը։ Առավել բարդ կազմավորված ձևերի մոտ տեղի է ունենում վերջինիս շերտավորում։ Այն կորցնում է համաչափ ձևը, և նրա գլխային ծայրում ի հայտ է գալիս նյարդային հյուսվածքի հաստացում, բշտերի ձևով, որով և սկսվում է գլխուղեղի սաղմնադրումը։

Տարբեր դասի ողնաշարավորների մոտ ուղեղային բշտերի ձևավորումը տեղի է ունենում նույն ձևով՝ յուրաքանչյուր բուշտ բոլորի մոտ անցնում է նույն զարգացումը։ Տարբեր դասերի մոտ տատանվում է միայն նրա զարգացման և տարրերի տարբերակման աստիճանը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին