Ցավ

Ցավը մարդու և կենդանիների օրգանիզմի վրա հիմնականում շատ ուժեղ կամ քայքայիչ ներգործությունից առաջացած տհաճ, երբեմն անտանելի զգացողություն է, օրգանիզմի` վնասված լինելու կամ նրա որոշ գործառույթների խանգարվելու արտահայտություն: Ուստի ցավն օրգանիզմի արձակած տագնապի ազդանշան է: Շատ պայծառ լույսից ցավում են աչքերը, շատ բարձր ձայնից` ականջները, շատ սուր հոտից կսկծում է քիթը: 

Սակայն թույլ ցավը նախազգուշական բարի ծառայություն է մատուցում: Խիստ տաք իրի դիպչելիս դուք ցավ եք զգում և հետ եք քաշում ձեռքը: Եթե ցավն առհասարակ չլիներ, դուք ժամանակին չէիք զգա սպառնացող փորձանքը և կարող էիք, օրինակ, ձմռանը ցրտահարել ձեռքերը կամ քիթը: 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին