Իրականացման մակարդակում կամային ոլորտի ախտահարում է: Շարժողական աղավաղումներն են և դրսևորվում են հետևյալ ձևերով՝
* էխոպրաքսիա՝ շրջապատող մարդկանց շարժումների, միմիկայի և դիրքի հայելային անհեթեթ և անիմաստ կրկնողություն,
* էխոլալիա՝ շրջապատում հնչող խոսքերի, բառակապակցությունների և ձայների բառացի և անհեթեթ կրկնություն,
* նեգատիվիզմ՝ հիվանդի կողմից անհիմն բացասական վերաբերմունք արտաքին աշխարհի յուրաքանչյուր ազդակի հանդեպ, որն արտահայտվում է մերժումով, դիմադրությամբ, հակազդեցությամբ։ Տարբերում ենք նեգատիվիզմի երկու ձև՝ ակտիվ և պասիվ։ Ակտիվ նեգատիվիզմն արտահայտվում է դիմադրությամբ և հակազդմամբ, պասիվ նեգատիվիզմը՝ առանց որևէ դիմադրության հրահանգներն ու հանձնարարությունները չկատարելով,
* շինծուություն և սեթևեթություն՝ շարժումների, գործողությունների և ընդհանուր պահվածքի անհեթեթություն, արտասովորություն և անհասկանալիություն ստերեոտիպ կրկնողությամբ,
* շարժողական ստերեոտիպիաներ՝ անհեթեթ շարժումների նույնատիպ և անհամապատասխան կրնություն,
* մոմանման ճկունություն՝ տրված դիրքի, երբեմն անհարմար, երկարատև պահպանում։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին