Պարաթիմիան հույզերի այնպիսի աղավաղում է, որի դեպքում հիվանդի զգացմունքները չեն համապատասխանում տվյալ պահին ստեղծված իրավիճակին կամ, այլ կերպ ասած, դրական գրգիռները առաջացնում են զգացմունքային բացասական ռեակցիա և՝ ընդհակառակը։ Օրինակ վատ լուրերը հիվանդին ուրախություն են պաճառում, ուրախ միջավայրում նա տխրում է կամ ժպտալով հայտնում, որ շուտով իրեն պետք է դատապարտեն։