Ախտածիններ

Մարդու օրգանիզմը սննդանյութերով հարուստ վայր է ցանկացած օրգանիզմի համար, որը կարող է հաղթահարել մեր պաշտպանական համակարգերը: Հնարավոր ախտածինների շրջանակը մեծ է և նրանք խիստ տարբեր են իրենց հատկություններով: Նրանք տարբեր են չափով, կայունությամբ, օրգանիզմում իրենց տեղակայմամբ և կյանքի տևողությամբ: Հարուցիչները բաժանվում են հինգ հիմնական խմբերի` ԴՆԹ-վիրուսներ և ՌՆԹ-վիրուսներ, բակտերիաներ, սնկեր, պարզագույններ և որդեր: Առաջին երեքը մանրէաբանության ուսումնասիրության առարկան են, իսկ վերջին երկուսը` պարազիտոլոգիայի:

Որպեսզի մանրէները բնակվեն մարդու վրա, նրանք կամ պետք է արտաքին մակերեսը ծածկող էպիթելի վրա բնակվեն, կամ թափանցեն այդ պատնեշից ներս և բնակություն հաստատեն ներքին միջավայրում: Այս ամենն իրագործելու համար նրանք պետք է հաղթահարեն պաշտպանական համակարգերը, որոնք առկա են էպիթելային մակերեսին և հավանաբար պաշտպանական համակարգերը, որոնք ներսում են գործում: Մանրէները օրգանիզմի ներսում կարող են բնակություն հաստատել ամենուր. նրանք կարող են ապրել բջջի ներսում ( վեզիկուլաների մեջ կամ ցիտոզոլում), հեղուկներում, ինչպիսիք են արյան շիճուկը կամ ավիշը, կամ կարող են գաղութացնել էպիթլային մակերեսները: Վիրուսները կարող են բազմանալ միայն բջջի ներսում, բակտերիաները և պարզագույնները կարող են լինել կամ ներբջջային կամ արտաբջջային, մինչդեռ սնկերը և որդերը հայտնաբերվում են օրգանիզմի հեղուկներում կամ մակերեսների վրա:
Չնայած արևմտյան երկրներում, երկար ժամանակ է,  ախտածիններով հարուցված մահացությունը պակասել է, սակայն դա չի վերաբերում ողջ երկրագնդին:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին