Պերիմետրիա - տեսադաշտի ստուգում, որի ընթացքում հայտնաբերվում են տեսադաշտի սահմանները և նրանց ներսում գտնվող տեսողական ֆունկցիայի դեֆեկտները: Այս նպատակին են ծառայում ստուգիչ մեթոդը, և սարքավորումներով ստուգումներ:

Ամեն աչքի տեսադաշտը ստուգվում է առանձին: Ստուգիչ (առճակատման) մեթոդը հաճախ օգտագործվում է ամբուլատոր գործունեության ժամանակ և ծանր հիվանդների մոտ տեսադաշտի մոտավոր գնահատման համար: Այս մեթոդը ապահովում է բավականին հատուկ և համեմատաբար ճշգրիտ տվյալներ, հատկապես հեմիանոփսիայի ախտորոշման համար: Ստուգիչ մեթոդը հիմնվում է հետազոտվողի և բժշկի տեսադաշտի համեմատության վրա, ելնելով այն փաստից որ բժշկի տեսադաշտը պետք է լինի նորմալ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին