Շնչառություն

Շնչառությունը գործընթացների ամբողջություն է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը ե նյութափոխանակության վերջնական արգասիք ածխածնի երկօքսիդի արտահանումը։ Թթվածինն օգտագործվում է օրգանական նյութերի օքսիդացման համար, որի ընթացքում առաջանում է օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ քիմիական էներգիա։ Շնչառությունը մասնակցում է նան օրգանիզմի ներքին միջավայրի թթվահիմնային հավասարակշռության և մարմնի ջերմաստիճանի կայունության ապահովմանը։ Շնչառական ֆունկցիան ապահովում է նաև օրգանիզմ թափանցած գազանման նյութերի հեռացումը։ Շնչառության կանգը կարճ ժամանակամիջոցում առաջացնում է հյուսվածքների, մասնաորապես նյարդային հյուսվածքի, թթվածնաքաղցի, ծանր ու մահացու երևույթներ:
Մարդու և բարձրակարգ կենդանիների շնչառությունը բարդ բազմափուլ պրոցես է։ Այն ընթանում է հետևյալ էտապներով՝ 1. արտաքին շնչառություն կամ թոքերի օդափոխություն (օդի կոնվեկցիոն փոխադրում դեպի թոքաբշտեր), 2. գազափոխանակություն թոքերում (գազափոխանակություն թոքաբշտային օդի և փոքր շրջանառության թոքային մազաոթների միջե դիֆուզիայի ճանապարհով), 3. գազերի փոխադրումը արյան միջոցով (գազերի կոնվեկցիոն փոխադրում), 4. գազափոխանակություն արյան մեծ շրջանառության մազանոթների և հյուսվածքային հեղուկի միջև, 5. հյուսվածքային (բջջային) կամ ներքին շնչառություն, որը կենսաքիմիական ռեակցիաների մի բարդ համալիր է։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին