Նեղ անատոմիական իմաստով IV փորոքի հատակում գտնող այն բջջախումբը, որտեղ ծնվում է շնչառական ազդակը: կազմված է երկու մասից` ներշնչման և արտաչնչման կենտրոններից, որոնք միմյանց նկատմամբ գտնվում են փոխադարձ ֆունկցիոնալ հարաբերության մեջ` մեկի դրդումը ուղեկցվում է մյուսի արգելակմամբ: Բնական գրգռիչը ածխաթթուն է կամ ավելի ճիշտ ` դրանով պայմանավորված ջրածնային իոնները: Ֆիզիոլոգիակա առումով շնչառական կենտրոնը կենտրոնական յարդային համակարգի տարբեր բաժիներում` սկսած ողնուղեղից մինչև մեծ կիսագնդերի կեղևը, եղած այն բջիջների ֆունկցիոնալ միասնությունն է, որոնց միացյալ գործունեությունն ապահովում է շնչառության բնական ընթացքը և նրա կարգավորումը: