Ազգակցական խաչասերում

Նեղազգակցական խաչասերում, ընդհանուր նախնիներ ունեցող օրգանիզմների խաչասերում։ Խաչասերվող օրգանիզմների ծագման մոտիկությունը ստացված սերնդում մեծացնում է ցանկացած գենի նույն ալելների պարունակության հնարավորությունը։ Այդ պատճառով հոմոզիգոտ օրգանիզմների երևան գալու հավանականությունն աճում է ազգակցականության աստիճանի մոտեցմանը զուգընթաց։ Ա. խ, ամենամեծ հնարավորություն ստեղծվում է բույսերի ինքնափոշոտման կամ կենդանիների ինքնաբեղմնավորման դեպքում։ Ա. խ. ոչ բարերար հետևանքները գենետիկական հիմք են ծառայում մարդկանց մոտ նեղ ազգակցական ամուսնությունների աննպատակահարմարության համար։ Ա. խ. օգտգործում են ռեցեսիվ ալելների բացահայտման, շատ ալելներով հոմոզիգոտ օրգանիզմների (մաքուր գծերի) ստացման, նոր ցեղերի կամ սորտերի մեջ այս կամ այն հատկությունը բնորոշող ալելը պահպանելու համար։ Բույսերի սելեկցիայում օգտագործվում է «ինցուխտ» տերմինը։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին